ՄԱՐՏՆՉՈՂ ՉԱՐՈՒԹՅՈՒՆ
Լևոն Արոնյան, Սիրուշո, Հենրիխ Մխիթարյան( մայրը), հիմա էլ՝ Արթուր Ալեքսանյան։
Էժանագին հայհոյանքներ, վիրավորանքներ, այն անձանց հանդեպ, ովքեր իրենց տաղանդով, շնորհքով, աշխատանքով հասել են հաջողության իրենց ոլորտներում, էլ չեմ ասում, որ իրենց հաջողությամբ ճանաչելի են դարձրել Հայաստանը։
Ի՞նչ է սա նշանակում՝ իրենց կարծիքով անվերապահ, ստրկական, հպատակային աջակցություն սիրելի իշխանությա՞նը, թե՞ նախանձ և չարություն այն անձանց հանդեպ, ովքեր հաջողակ են, աշխատասեր, նպատակասլաց։
Թերևս երկուսն էլ։ Բայց այդ անհաջողակ, ներեցեք ողորմելիներին չեմ մեղադրում։ Ես մեղադրում եմ մեր հասարակությանը, առաջին հերթին իշխանությանը, որը ոչ միայն իր պահվածքով պետք է բարեկրթության օրինակ ծառայի , այլև սաստի այդպիսի ցանկացած դրսևորումներ։Իսկ առնվազն, մեր լուռ պահվածքով, էլ չեմ ասում, հնարավոր խրախուսմամբ, մենք վիրավորում ենք իրենցից անհատականություններ ներկայացնող անձանց և խրախուսում անբաններին, որոնք քաղաքակիրթ հասարակության մեջ տեղ չպիտի ունենան։