ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսային վարակի շուրջ ստեղծված իրավիճակի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից հայտնել են, որ Մոսկվայում COVID-19-ից ևս 52 հիվանդ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ բոլոր մահացածների մոտ հաստատվել է նաև թոքաբորբի ախտորոշումը:
Այսպիսով, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 816-ի:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 145 286 դեպք:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 3571615 է կազմում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: