Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խնդրել է կառավարությանը և բանկային հատվածի ներկայացուցիչներին ծրագիր պատրաստել ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: Այդ մասին այսօր հաղորդում է REGNUM-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Հայտարարությունն արվել է կառավարության՝ երկրում ձգված ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հարցին նվիրված խորհրդակցությունում:՞
Վարչապետը, ինչպես նշում են գործակալության լրագրողները, վստահություն է հայտնել, որ ճգնաժամից դեռ հնարավոր է դուրս գալ:
Հիշեցնենք, որ ներկայումս Լիբանանը բախվել է վերջին տասնամյակների պատմության մեջ ամենալուրջ տնտեսական դժվարություններին: Իրավիճակը բարդանում է բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով, որոնք տեղի են ունենում երկրում վերջին մի քանի ամիսներին: