f

Անկախ

1000 դրամների փողն ո՞ւր է. Ուրիխանյանը՝ Փաշինյանին


Վերջին 2 տարում 9 անգամ աջակցության ձեռք եմ պարզել կառավարությանը՝ երկրում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Դուք վերջին 4 անգամ համաձայնել եք, որ խնդիրն առկա է, իսկ վերջին հարցուպատասխանի ժամանակ արձանագրեցինք, որ ՊՎԾ-ն պետք է ստուգումներ անի ու պարզի, թե որտեղ է 87 հազար նոր աշխատատեղերից Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամին փոխանցվող 1000-ական դրամները: Բացահայտվել է 87 հազար աշխատատեղ, հետեւաբար, 870 մլն դրամ պետք է ամսական փոխանցվի զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամին, որը չի երեւացել:

Ես նստած սպասում եմ ՊՎԾ ստուգումներին, բայց դրա դիմաց ստանում եմ կառավարության որոշումը, որով կառավարության քվոտայով նշանակված Տիգրան Ուրիխանյանը հանվում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից: Ի՞նչն էր խանգարում, որ Տիգրան Ուրիխանյանը շրունակել օգնել երկրին, իշխանությանը: հասնեինք այդ խնդրի լուծմանը, նոր հանեիք ինձ էդ հիմնադրամից, էլի»,-ասաց Ուրիխանյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պարոն Ուրիխանյան, ես կարծում եմ, որ ընթացիկ կարգավիճակում դուք ավելի մեծ օգնություն ցույց կտաք: Որովհետեւ դուք Հոգաբարձուների խորհրդի անդամ էիք, որ այդ հարցերը ձեզ մոտ չծագեին: Դուք գնայիք այդ հարցերի պատասխանը գտնեիք: ՊՎԾ-ի հետ կապված, ոն որ օրենսդրական խնդիր առաջացավ, պարզվեց, որ  ՊՎԾ-ն իրավասություն չունի այնտեղ ստուգել:

Ինչ վերաբերում է ցուցանիշներին, ինձ համար շատ դժվար է դա հասկանալ, ես սա նաեւ պաշտպանության նախարարի հետ եմ քննարկել, այդտեղ ինչ-որ հաշվապահական նրբություններ կան, որից իրականությունը չի փոխվում: Այն թվերը, որ ես ասում եմ, դրանց համար հարկային հաշվետվություն է ներկայացված, աշխատավարձ ու երկմտային հարկ է վճարված:

Այն խնդիրը, որի մասին խոսում եք, կարող է կապված լինել հիմնադրամին 1000 դրամների վճարման ցիկլերի եւ օրենսդրական նրբությունների հետ: Ուրիշ թեմա չկա այդտեղ: Այդտեղ նույնիսկ ստուգելու կարիք չկա: Այդ գումարները գնում են ՊԵԿ, այնտեղից փոխանցվում են հիմնադրամին: Դա ավտոմատացված համակարգ է, մարդու միջամտությունը զրո է»:

Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց. «Պաշտպանության նախարարը երեւի մի քիչ ավելի շատ բան ունի պատմելու այս թեմայով, քան պատմել է: 6 ամսվա կտրվածքով ցույց եմ տվել, որտեղ էլի էդ փողը չկա: Դատախազությունից թուղթ եմ ցույց տվել, որ գաղտնի ծախսեր են իրականացվել: վերջապես ձեր օգնականից գրություն ունեի, որ 1,9 մլրդ դրամի հասնող պարտավորություններ չեն կատարվել: Ինչ որ ասում եք, այո, այդպես է, հարց չկա, բայց փողն ուր է»:

Դրանից հետո վարչապետն արդեն դիմեց կառավարության անդամներին. «Իմ հանձնարարականը՝ լիարժեք պատասխանել պատգամավորների հարցերին, չի կատարվե՞լ: Բա ինչի՞ է նորից հարց տալիս: Միգուցե մի օր իսկապես հավաքվենք, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Գուցե ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծեք, ինքներդ գնաք ստուգեք»:

Տիգրան Ուրիխանյան Նիկոլ Փաշինյան

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին