Ռուսաստանում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսի 10559 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, հանրապետության 85 մարզերում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 165.929 դեպք:
Օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1462 մարդ, ընդհանուր առմամբ բուժվել է 21327 մարդ, մահացությունների թիվն աճել է 86-ով և կազմել 1537:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Ավելի ուշ մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Ընդհանուր առմամբ, աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 3,7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 258 հազար մարդ: