ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնում հայտաարարել են, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ չունեն այն վայրի մասին, որտեղ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսը ծագել է: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ զինված ուժերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին ճեպազրույցի ընթացքում հիշեցրել է, որ հետաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները վկայում են կորոնավիրուսի բնական ծագման մասին:
«Երկրորդ հարցն այն է, թե արդյոք դրա տարածումը պատահական է, բնական ճանապարհով է այն շրջակա միջավայրում հայտնվել, թե դա դիտավորյալ է արվել», - հավելել է Միլլին:
Նա ընդգծել է, որ գերատեսչությունը չունի հստակ տեղեկություն, որը հաստատում է այդ տեսակետներից որևէ մեկը:
Բացի այդ, Միլլին նշել է, որ հետախուզությունը տվյալներ չունի նաև կորոնավիրուսային վարակի առաջացման վայրի վերաբերյալ: