f

Անկախ

Մենք պետք է հստակեցնենք՝ սրան-նրան ծառայո՞ղ գիտություն ենք, թե՞ ունենք մեր ուրույն դեմքը․ Արսեն Բոբոխյան


Հանրային քննարկման փուլում է  «Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» նախագիծը։ Ակնկալվում է, որ նոր կանոնակարգը կնպաստի  միջազ­գային համագործակցությանը և ՀՀ-ում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգայնացմանը։

Փաստաթղթով թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի կազմ ընդգրկվելու համար պայման է սահմանվում միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրություններ  ունենալը։ Որպես խրախուսանք  անգամ օտարերկրյա ամսագրում 1 հոդվածը  հավասարեցվում է 2-3 տեղական տպագրություններին։ Բացի այդ, փաստաթղթով հնարավորություն է ստեղծվում օտարերկրյա մասնագետներին որպես համաղեկավար, ընդդիմախոս, կամ մասնագիտական խորհրդի անդամ ընդգրկելու համար։

Փաստաթղթի դրական և բացասական կողմերի մասին է «Անկախը» զրուցել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության  ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանի հետ։

-Պարոն Բոբոխյան, ինչպե՞ս եք գնահատում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը, ի՞նչ դրական և բացասական կողմեր այն ունի։

-Փաստաթուղթն ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում։ Պարզապես մի քանի կետեր կան, որոնց այլ կերպ պետք է նայել։ Օրինակ՝ նախագծով  միջազգային հրապարակումներին շատ  մեծ տեղ է տրված, բայց Հայաստանում գրքերի, ժողովածուների հրատարակումներին գրեթե տեղ չի տրվում։ Դա կարող է բերել նրան, որ գիտաժողովների կարևորությունը նվազի,  և մարդիկ շահագրգռված չլինեն գիտաժողովներ կազմակերպել։ Իսկ գրքերի պակասը կարող է  ընդհանրապես ֆունդամենտալ գիտությանը մեծ վնաս պատճառել։ 

Այն, որ անհրաժեշտ է դրսում հոդվածներ տպագրել և տպագրել օտար լեզուներով, դրանում ոչ մի կասկած չկա։ Բայց նախագծով այդ քայլը միանգամից է կատարվում։ Մինչդեռ ճիշտ կլիներ ստեղծել արտադրանք, իսկ այդ արտադրանքը դու կարող ես ստեղծել միայն քո մայրենի լեզվով,  և հետո միայն այդ արտադրանքը տարածել աշխարհով մեկ։ Այսինքն այստեղ  գիտական քաղաքականության խնդիր է։ Երբ միանգամից տարածման վրա ես շեշտ դնում, ես այստեղ տեսնում եմ  մեթոդաբանական խնդիր։ Նաև  քո երկրում պետք է տպես, որպեսզի նոր սերունդ աճեցնես։ Ընդ որում հայերենով  պետք է լինի այդ տպագրությունը։ Իսկ  քո լավագույն աշխատանքները, լավագույն ձեռքբերումները պետք է տարածես աշխարհով մեկ որպես քո երկրի արտադրանք։

-Արդյոք օրինաչա՞փ եք համարում օտարերկրյա մեկ տպագրությունը և տեղական  2-3 հոդվածը համարժեք համարելը։ Այսպիսով տեղական գիտական ամսագրերի զարգացման համար արդյո՞ք  ոչ նպաստավոր պայմաններ չենք ստեղծում։

- Մեր գիտության մեջ հեշտությամբ տպագրվող աշխատանքներ շատ կան, ինչ-որ տեղ դա կարելի է գիտական աղբ  համարել։ Դրան հակադրվում է դրսում  տպագրվելը։ Բայց ո՞վ է ասում, որ դրում տպագրված հոդվածները միայն լավն են։ Ինչո՞ւ ենք համարում, որ այն, ինչ դրսինն է, լավն է, այն ինչ մերն է, վատն է։  Այդ հոգեբանությունը չեմ ընդունում։ Համարում եմ, որ պետք է Հայաստանում ստեղծել բարձր գիտություն և այդ գիտության արտադրանքը այլ լեզուներով տարածել աշխարհով մեկ։ Բայց երբ քո արտադրանքն  ավելի ցածր ես գնահատում, քան արտաքինը, ես դրա մեջ տեսնում եմ ավելի շատ օտարամոլություն, քան գիտության զարգացման ձգտում։ Որովհետև գիտության զարգացումն առաջին հերթին պետք է ուղղված լինի քո ենթակառուցվածքների զարգացմանը։ Ինձ համար  գիտության զարգացումը ներքին երևույթ է,  ոչ թե արտաքին։ 

-Հայագիտական և հումանիտար գիտությունների ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում են, որ արտասահմանյան ամսագրերում տպագրվելը բարդ է իրենց ոլորտի համար։ Հատկապես հայագիտության ոլորտում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս կանոնակարգով։

 -Այստեղ խնդիրը երկակի  է։ Մի կողմից հայագիտությունը և հայերենով գրականությունը պետք է  հայկական պետությունը զարգացնի՝ հասցնելով բարձր մակարդակի։ 

 Խորհրդային  շրջանում մի ծայրահեղության մեջ էինք, ամեն ինչ փորձում էինք ռուսերենով հրատարակել, հիմա էլ նույն ծայրահեղությունն է, պարզապես տպագրության լեզուն անգլերենն է, ի դեպ աշխարհն անգլերենով չի վերջանում։ 

 Երբ 5-րդ դարում մեր  ուսանողները գնում էին սովորելու Ալեքսանդրիայում կամ Աթենքում,  այնտեղ նրանք  սովորում էին ժամանակի բարձր գիտությունը և գալիս էին իրենց երկիր՝ զարգացնելու իրենց մայրենի լեզուն, իրենց մայրենի լեզվով գրականություն ստեղծելու։ 

Մենք խառնում ենք գիտական արտադրանքը գիտական արտադրանքի տարածման հետ։ Եվ միանգամից  թռիչք ենք կատարում դեպի տարածում, այդպես երբեք գիտություն չի զարգանալու։ Մենք պետք է ստեղծենք բարձր գիտություն մայրենի լեզվով և տարածենք այդ գիտությունը աշխարհով մեկ։

 Իսկ ինչ վերաբերում է հայագիտությանը, ընդհակառակը, դրսի հայագետները պետք է սովորեն հայերեն, որպեսզի տպվեն հայերենով։ Մենք պետք է ստեղծենք բարձրակարգ հայագիտական հանդեսներ։ Այն, որ դրսում անհրաժեշտ է տպվել, երկրորդ կարծիք չի կարող լինել, պարտադիր է։ Բայց նախ քո լեզվով պետք է արտադրանք  ստեղծես, քո երկրի ու քո ուսանողների համար, քո սերունդների համար, որպեսզի հայերեն լուրջ գրականություն լինի, հետո միայն մտածես այլ լեզուների մասին։

Մենք պետք է հստակեցնենք՝ մենք սրան-նրան ծառայո՞ղ գիտություն ենք, թե՞ ունենք մեր ուրույն դեմքը։ Ո՞րն է մեր հայկական գիտության առանձնահատկությունը։ Գիտությունը զարգացնելու ճանապարհը սա է։ 

Իսկ այսօրվա մեր վիճակը վատ կրթության հետևանք է, որովհետև եթե կա լավ կրթություն, այն սովորեցնում է քեզ առաջին հերթին լավ իմանալ քո լեզուն, երկրորդ հերթին սովորել օտար լեզուներ և քո մայրենի լեզվի  և օտար լեզուների իմացության միջոցով ստեղծել միջազգային արտադրանք, այդ միջազգային արտադրանքը ներկայացնել և  քո լեզվով, և միջազգային լեզուներով, սա է գիտության զարգացումը։ Բայց երբ միանգամից ամեն ինչ տեղափոխում ես դեպի դուրս, ոչինչ  չես պահում քեզ ու քո սերունդներին, ես այստեղ չեմ տեսնում հայկական գիտության զարգացմանը վերաբերող միտում։ 

Իսկ ինչ վերաբերում է չափանիշները բարձրացնելուն, դա հարցի լուծում է որակավորողների համար, քանի որ դա հեշտացնում է նրանց  գործը, բայց հարցի լուծում չէ Հայաստանում գիտությունը զարգացնելու համար։ Հայաստանում գիտությունը զարգացնելու համար  պետք է զարգացնել ենթակառուցվածքներ, տալ լավ կրթություն, ստեղծել մտավորական գիտնականներ, որոնք գիտակցում են իրենց լեզվի կարևորությունը,  գիտեն օտար լեզուներ և իրենց ձեռքբերումները կարողանում են ներկայացնել աշխարհով մեկ։

Բոլոր լուրջ երկրները, երբ մի գիտական ձեռքբերում են ունենում, առաջին հերթին իրենց լեզվով են ներկայացնում, հետո այնպես են անում, որ այդ նյութը տպվի դրսում և հղում անեն  իրենց հանդեսին, որպեսզի իրենց հանդեսի ազդեցության գործակիցը բարձրանա։ Սա որոշակի տեխնալոգիա է, հղումներ ապահովելով իրենք բարձրացնում են իրենց երկրի, իրենց ազգային հանդեսների նշանակությունը, և ժամանակի ընթացքում դրանք դառնում են բարձր ազդեցության գործակից ունեցող հանդեսներ։ Սա քաղաքականություն է։

-Ամփոփելով, պարոն Բոբոխյան՝ արդյոք  ճի՞շտ վերջնանպատակ է գիտության  միջազգայնացումը, թե՞ թվարկված խնդիրների պարագայում դա ինքնանպատակ է դառնում։

-Վերջնանպատակը, որը միջազգայնացումն է, ճիշտ է։ Այո, պետք է հրապարակվես դրսում։ Մեթոդը ճիշտ չէ, որ միանգամից ուղղորդում է դեպի  դուրս։ 

Բարձր նիշեր դնելը լավ է, ճիշտ է։ Բայց կարևոր է, թե ինչպես հասնել այդ բարձր նիշերին, ինչպես անել, որ դա օգուտ տա մեր երկրին, մեր պետությանը, մեր գիտությանը, և ոչ թե ուղղակի դառնա համաշխարհային գիտության սեփականությունը։ Գիտությունը պետք է ծառայի սեփական պետությանը։

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ գիտություն Գիտության կոմիտե ԿԳՄՍՆ գիտնական խմբագրի ընտրանի հարցազրույց հայագիտություն Հայաստան

Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանի հարձակման ժամանակ առնվազն 9 հրթիռ շրջանցել է Իսրայելի ՀՕՊ-ն ու խոցել 2 ավիաբազա
Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը դեռևս լարված է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը Չասով Յարը ավելի արագ կարող է զավթել, քան Բախմուտը. ISW
Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Ավելին
Ավելին