f

Անկախ

Բելգիայում մարդկանց կթույլատրվի հյուր գնալ և հյուր ընդունել


Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը հայտարարել է, որ առաջիկա հանգստյան օրերից սկսած սոցիալականացման առումով սահմանափակումները կմեղմացվեն։ 

Մայիսի 10-իս սկսած մարդիկ կկարողանան իրենց տանը մինչև 4 հյուր ընդունել։ Հյուրերի կրկնակի այցը թույլատրված կլինի, եթե նույն 4 մարդիկ են։  Հյուրերը միմյանցից պետք է 1,5 մետր հեռավորություն պահպանեն։ Ցանկալի է, որ հանդիպումները տեղի ունենան բացօթյա տարածքներում՝ այգում կամ պատշգամբում։

Նույն օրվանից սկսած՝ մարդկանց կթույլատրվի նաև զբոսնել մինչև երկու անձի ուղեկցությամբ։ Ներկայում միասին քայլել կարելի է միայն նույն տան բնակչներին։

Վիլմեսն ասել է, որ սահմանված կանոնները պահպանելը բարդ է լինելու, սակայն իրենք հույսը դնում են իրենց քաղաքացիների բարձր գիտակցության և պատասխանատվության վրա։

Կթույլատրվի մեծ առևտրի կենտրոններից դուրս տեղակայված խանութների գործունեությունը։ Սակայն հաճախորդների մուտքը խանութներ կսահմանափակվի․ յուրաքանչյուր 10 քմ տարածքում պետք է գտնվի մեկ հաճախորդ։

Հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի, սակայն խանութներում դիմակ կրել-չկրելու հարցը կթողնվի հաճախորդների հայեցողությանը։

Նշենք, որ Բելգիայում նոր կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր առմամբ 50781 մարդ, մահացել է 8339-ը։ Եթե ապրիլի կեսերին Բելգիայում օրական ախտորոշումների թիվը գերազանցում էր երկու հազարը, ապա վերջին շրջանում այդ թիվն աստիճանաբար նվազում է՝ տատանվելով 200-400-ի միջև։

Բելգիայում 1 մլն բնակչի հաշվով վիրուսակիրների թիվը 4382 է, մահերի թիվը՝ 720։

նոր կորոնավիրուս covid19 Բելգիա

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիայում   բացվել  է  «Մուսա  լեռ» թանգարանը
«Ժողովուրդ». Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները
«Հրապարակ». Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան
«Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին
Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում. Իվետա Տոնոյան
Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով. վարչապետի խոսնակ
Ծառուկյանի ելույթից վատացել են «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերը. Արման Աբովյան
Տեր֊Պետրոսյանի կոչերը և բադերի առակը
Համավարակը հունվարից է սկսվել, բայց մեզ մոտ մինչեւ մարտի 4–ը ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել.Գագիկ Ծառուկյան
Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների ինքնաբռնկման դիմաց․ Նաիրա Զոհրաբյան
Իրական ՀԱԿ-ա սիլլոգիզմ
Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը
Ինչու՞ եմ հիշում ու հիշեցնում, որովհետև հիմա էլ անտես ԱՂԵՏՆ է ավերում, քանդում ՀԱՅԱՍՏԱՆԸ
«Հասկանում եմ նրա ցավն ու ցայտնոտը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը». Լիլիթ Գալստյան
Թրամփը Չինաստանին և ԵՄ-ին նոր պատժամիջոցներով է  սպառնացել
ԱՀԿ-ն փոխել է դիմակներ և ձեռնոցներ կրելու վերաբերյալ խորհուրդները
Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Ավելին
Ավելին