f

Անկախ

Մարիա Կարապետյանը բազմիցս աչքի է ընկել Փաստաբանների պալատին առնչվող հարցերով ցուցաբերած ոչ բարյացակամ և ոչ կառուցողական մոտեցումներով


Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Ազգային ժողովում ՀՀ փաստաբանների պալատին մեղադրեց ներքին «հակաիրավական» ակտերով հանրային պաշտպաններին այլ աշխատանք կատարելու արգելք սահմանելու, ինչպես նաև վերջիններիս հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքելու համար:

Նախ հարկ ենք համարում հիշեցնել, որ տիկին Կարապետյանը բազմիցս աչքի է ընկել Փաստաբանների պալատին առնչվող հարցերով ցուցաբերած ոչ բարյացակամ և ոչ կառուցողական մոտեցումներով:  

Տեղեկացնում ենք, որ այլ գործով իրավական օգնություն ցույց տալու սահմանափակումը պայմանավորված է լրիվ դրույքով հանրային պաշտպանի կարգավիճակով և ունի իրավաչափ նպատակ: Մասնավորապես, հանրային պաշտպանը ֆինանսավորվելով ՀՀ պետական բյուջեի միջոցներից, իրավական օգնություն է ցույց տալիս պետության կողմից օրենքով հստակ սահմանված անձանց շրջանակին (խոցելի խմբեր, անվճարունակ անձինք և այլն)՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային ժամերին (երբեմն, նաև արտաժամ): Հետևաբար, հանրային պաշտպանի կողմից աշխատանքային ժամերի ընթացքում մասնավոր գործերով ծանրաբեռնվածությունն ուղղակի կխոչընդոտի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, քանի որ մասնավոր գործերով իրավաբանական օգնությունը հաճախ (ելնելով մասնագիտական գործունեության առանձնահատկությունից) տրամադրվում է աշխատանքային օրերին և ժամերին (դատական նիստեր, հարցաքննություններ և այլն): Պաշտպանն անկախ նրանից մասնավոր գործով է ներգրավված, թե՝ որպես հանրային պաշտպան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պարտավոր է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ դատական նիստին կամ քննչական գործողությանը, որի խախտումը կարգապահական պատասխանատվության հիմք է:  

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային պաշտպանը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, գտնում ենք, որ առաջին հերթին պետությունը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր կողմից տրամադրվող միջոցները ծախսվեն արդյունավետ կերպով և բացառվի ցանկացած խոչընդոտ, որը կարող է նվազեցնել հանրային պաշտպանի աշխատանքի արդյունավետությունը: Այս պայմաններում, պատգամավոր Մարիա Կարապետյանի  արտահայտած դիրքորոշումը հիմնավոր չէ, իսկ գնահատականը՝ Փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերի անօրինական լինելու վերաբերյալ՝ ոչ կոռեկտ:  

 

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միացավ պատգամավոր Մարիա Կարապետյանի  կողմից հնչեցված այն պնդմանը, որ  հանրային պաշտպանների հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելը հակասում է աշխատանքի կայունության սկզբունքին: Հարկ ենք համարում արձանագրել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 95-րդ հոդվածի, ինչպես նաև «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի կանոնների համաձայն օրենսդիրը թույլատրում է կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր:  

Հանրային պաշտպանների համար հատկացվող փոխհատուցումը կախված է մեկ այլ սուբյեկտի՝ պետության կամքից: Հաջորդ տարվա բյուջեն, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող միջոցները, հաստատվում են դեկտեմբեր ամսին, և եթե պետությունը որոշի ավելի քիչ միջոցներ տրամադրել ՀՊ գրասենյակին, ապա Փաստաբանների պալատը ստիպված պետք է հաստիքների կրճատման հիմքով համամասնորեն դադարեցնի որոշակի քանակի չափով հանրային պաշտպանների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը (եթե ղեկավարվենք պատգամավորների առաջարկով): ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև 129-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերը դադարեցնելու դեպքում, Փաստաբանների պալատը պարտավոր է աշխատանքից ազատվող հանրային պաշտպաններին վճարել երեք ամսվա չափով միջին աշխատավարձի գումար, որը նախատեսված չի կարող լինել և չի կարող կիրառվել տվյալ տարվա պետական բյուջեով: Եթե պետությունը լրացուցիչ գումարներ չտրամադրի Հանրային պաշտպանի գրասենյակին, ապա այդ ծախսերը պետք է կատարի Փաստաբանների պալատը՝ փաստաբանների անդամավճարների հաշվին, որը չի բխում  «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի պահանջներից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացումները Հանրային պաշտպանի գրասենյակին կատարվում են տարեկան կտրվածքով՝ պայմանագրի հիման վրա, հետևաբար գտնում ենք, որ տարեկան աշխատանքային պայմանագրերի կնքումն այս փուլում այլընտրանք չունի:

Բացի այդ, յուրաքանչյուր տարի մրցույթով նոր հանրային պաշտպաններ ներգրավելու հնարավորությունը մշտապես թարմացնում է հանրային պաշտպանի գրասենյակը:

Հանրային պաշտպանի գրասենյակը կոչ է անում պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Հերիքնազ Տիգրանյանին հանրապետության բարձր ամբիոնից    ապակողմնորոշող հայտարարություններ չկատարել:

 

ՀՀ փաստաբանների պալատի  

Հանրային պաշտպանի գրասենյակի

ղեկավար՝ Մելանյա Առուստամյան

 

ՀՀ փաստաբանների պալատ Իմ քայլը Ազգային ժողով Խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշնյանի որոշմամբ
Պարոն վարչապետ, դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք (այլոց լուսանկարները տարածելու և պախարակելու փոխարեն, ավելի կարևոր գործեր կան)
Ընդդիմության ձայնը փորձում են լռեցնել՝ Ապրիլյանի զեկույցը կազմելիս. Գորգիսյան
Նիկոլ Փաշինյանը սահմաններ չի ճանաչում
Փոխվարչապետ մարդը մի քիչ պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար. բնապահպանը Ավինյանին
Հանրային իշխանության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից մարդկանց գաղտնի կերպով արված լուսանկարների հրապարակումը չի կարող իրավաչափ լինել
Քաղաքացին պետք է ցանկանա, պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ. Փաշինյան
Լավ դե սա անելու բան չէ. Մարուքյանը՝ ոստիկանության կողմից բռնություն կիրառելու մասին
Ոստիկանությունը կարող է և պետք է ուժ կիրառի. Սա իմ պահանջն է ոստիկանությունից. Փաշինյան
Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել և չուրախանալ Հայաստանում տեղի ունեցողի առիթով. Ղազինյան
Դուք լրիվ ԳԺՎԵԼ ԵՔ. Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում առանց դիմակի մարդուն
Մեկնարկել են Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Մարտունի քաղաքի միջով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` 55.9%
Ոստիկանները դիմակի համար մարդուն խեղդում են,տեսանյութ
Բյուջեն ընդհանուր գրպան է, որը համատեղ է ստեղծվում. Նիկոլ Փաշինյան
Մարկ Ցուկերբերգին․ Հայտնում եմ, որ ակտիվ օգտատերերից մեկը գտնվելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում հրապարակում է պարսավանքի համատեքստ կրող լուսանկարներ
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից այսօր իրականացվել է չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան
Հայաստանի պետական ​​պարտքը լիովին վերահսկելի է. ֆիննախ
Աղջկա նկարը հեռացվեց վարչապետի էջից. Մարուքյան
Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա
Մեկ տարեկան աղջիկ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին. գործը դատարանում է
Աշտարակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտ այրվել է վագոն-տնակ
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
Հայաստանի Հանրապետության հպարտ(անտեր) քաղաքացի, քո վարչապետը բարոյականությունից զուրկ անձնավորություն է:
Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին
Ավելին
Ավելին