Ինդոնեզիայի ափերի մոտ 6,9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Գրանցված երկրաշարժի մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ կենտրոնը հայտնել էր 6,7 մագնիտուտ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների մասին։ Երկրաշարժը տեղի է ունեցել Ինդոնեզիայի արևելյան հատվածում՝ Բանդայի ծովում:
Օջախի խորությունը 113 կմ է կազմել:
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկությունները բացակայում են։ Ներկայումս ցունամիի առաջացման վտանգի մասին տվյալները ևս բացակայում են: