РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայում կորոնավիրուսային վարակի համաճարակի առաջին փուլը հաղթահարվել է: Գրում է Gazeta.ru-ն:
Այնուամենայնիվ, նա կարծում է, որ չնայած կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի բարելավմանը, Գերմանիան դեռևս համաճարակի սկզբում է:
«Մենք դեռևս երկար ժամանակ պայքարելու ենք վիրուսի դեմ», - հայտարարել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերի խոսքերով՝ վերջերս Գերմանիայում կորոնավիրուսով վարակման գրանցված ամենօրյա դեպքերը հազարից պակաս են կազմում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: