f

Անկախ

Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատին անհանգստացրել է Փաշինյանի մամուլի քարտուղարի հայտարարությունը


Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը, որը գործում է 92 երկրում եւ 2011թ. ներկայացված է նաեւ Հայաստանում, իր անհանգստությունն է հայտնել իր գործընկերներից Ucom հեռահաղորդակցության օպերատորի եւ նրա տնօրենների խորհրդի նախագահի շուրջ կատարվող զարգացումներով։ Այդ մասին առեւտրաարդյունաբերական պալատը տարածել է հայտարարություն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատը Հայաստանում իր առաքելության շրջանակներում, որն է առեւտրային, գործարարական եւ ներդրումային մթնոլորտի բարելավումն ու զարգացումը, ուշադրությամբ է հետեւում «Յուքոմ» եւ «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին։ 

Հավատացած ենք, որ այս անցումային եւ բարդ շրջանում Հայաստանի Հանրապետությունում գործարարական եւ ներդրումային միջավայրը պիտի լինի պաշտպանված անկայունությունից, բիզնես-վստահության անկումից եւ անվստահության մթնոլորտից:

Այս կոնտեքստում առավել անհանգստացնող էր ՀՀ վարչապետի նորանշանակ խոսնակի ֆեյսբուքյան հայտարարությունը «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի օտարմանը կառավարության միջամտելու մտադրության եւ նույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրությամբ սահմանվում է ինչպես տնտեսական գործունեության ազատությունն ու տնտեսական մրցակցության երաշխավորումը, այնպես էլ պետության տնտեսական կարգը, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա եւ պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը:

Միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա:

Խորքային համոզմունք ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարման երեք մարմինները պիտի գործեն անկախ, ցանկանում ենք հավատալ, որ խոսնակի հայտարարություններում առկա դատաիրավական եւ գործադիր մարմինների անառողջ փոխազդեցության հնարավորության ակնարկները զուտ խոսնակի անփորձության հետեւանքն են:

Իրավական պետության մեջ գործադիր իշխանությունը զերծ է մնում բաժնետերերի միջեւ ընթացող վեճերին միջամտելուց, դրանց վրա ազդելուց կամ ճնշումներ գործադրելուց, եւ մինչեւ դատական ակտի կայացումը խուսափում է խնդրահարույց եւ կասկածելի հայտարարություններից եւ/կամ գործողություններից, որոնք կարող են ազդեցություն ունենալ անաչառ դատական որոշման վրա եւ բացասական ազդել Հայաստանի Հանրապետությունում բիզնես մթնոլորտի, դրա նկատմամբ վստահության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ոլորտի գրավչության վրա:

Շարունակում ենք հետեւել զարգացումներին եւ լիահավատ ենք, որ բոլոր կողմերը զերծ կմնան ոչ իրավաչափ եւ հակասահմանադրական մոտեցումից եւ գործողություններից:

Հարգանքով եւ Հայաստանի Հանրապետություն, որպես իրավական կայացած պետության տեսլականով` ՖՀԱԱՊ»։

 

հայտարարություն Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատ Յուքոմ Գուրգեն Խաչատրյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին