Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակներ է տոնել ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգայի» առցանց մրցաշարի 3-4-րդ տուրերում:
Լևոն Արոնյանը հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում: Հայ շախմատիստը երրորդ տուրում հաղթել է հնդիկ Սանտոշ Վիդիտին, իսկ չորրորդ տուրում առավելության է հասել ԱՄՆ թիմից Պերես Դոմինգեսի նկատմամբ:
Այս տուրից հետո Եվրոպայի հավաքականը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Առաջատարը Չինաստանն է, նրան հաջորդում է ԱՄՆ-ի թիմը:
ՖԻԴԵ-ն առաջին անգամ է անցկացնում «Ազգերի լիգայի» առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: