Անցած օրվա ընթացքում Իտալիայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թվով բուժման դեպքեր են գրանցվել։ Այդ ընթացքում հիվանդությունից բուժվել է 8014 մարդ: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին գրում է La Repubblica թերթը՝ հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտին:
Այսպիսով, Իտալիայում կորոնավիրուսից բուժվածների ընդհանուր թիվը 93245 է կազմում:
Անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 1444 նոր դեպք: Երկրում այս ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 214 457 դեպք:
Իտալիայում կորոնավիրուսի զոհ 29 684 մարդ է դարձել: