f

Անկախ

Դանիբեկյանի ուղերձն Ալիևին


               Դատարանների կողմից հնչեցվող՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»  ձևակերպումը, մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանի շուրթերից այլ երանգ է ստանում՝ Հայաստանի Հանրապետության անունից։

Իրավական, հումանիստական և հարակից մյուս գործոնները մի կողմ։ Հավանորեն ոչ իր կամքով մայիսի 8-ին վերսկսվող՝ Ռ. Քոչարյանի, գեներալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի դատավարությամբ՝ Աննա Դանիբեկյանը Հայաստանի իշխանությունների անունից կարևորագույն ուղերձ է հղում Իլհամ Ալիևին։

 

Դանիբեկյանի ուղերձն Ալիևին

Պատմությանը ծանոթ են դեպքեր, երբ դատարանի որոշումը շատ ավելին է, քան՝ կոնկրետ մարդու կյանքը, նրա ազատությունը, իրավունքները։ Դրանք ավելի շատ պատմական իրադարձություններ են, քան՝ արդարդատության դրվագ։ Դատավոր Դանիբեկյանն իր կամքից անկախ հայտնվեց նման վիճակում. նա Հայաստանի անունից մայիսի 8-ին պետք է հստակ ուղերձ հղի Իլհամ Ալիևին։ Ո՞րն է ուղերձի առանցքը։

Իլհամ Ալիևի հրամանով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը օրեր առաջ հայտարարեց, որ ադրեջանական բանակն ամեն օր պատրաստ է  ռազմական գործողություններ սկսելու և խնդիրը պատերազմով լուծելու։ Ալիևի մերձավոր շրջապատի գործիչները, ակնհայտորեն Ալիևի ցուցումով, բացեիբաց խոսում են խաղաղ բանակցությունները դադարեցնելու և հարձակման անցնելու մասին։ Ադրբեջանում սոցիալական լարվածության էական մեծացման և Ալիևի իշխանության սասանման պայմաններում մեծ է  հավանականությունը, որ նա կարող է գնալ ռազմական գործողությունների ճանապարհով։ Եվ վերջապես՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը խոսում է լարվածության ահռելի պոտենցիալի մասին, որը կուտակվում է  Հայաստանի և Արցախի անվտանգության շուրջ։

Այս պայմաններում չափազանց կարևոր են այն անուղղակի մեսիջները, որոնք Հայաստանը կուղարկի հակառակորդին։ 

Ռոբերտ Քոչարյանի ազատությունն այն ուղիղ մեսիջն է, որի հիմնական հասցեատերը Իլհամ Ալիևն է։ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը՝ մայիսի 9-ին Եռաբլուրում կամ Արցախի ազատամարտիկների պուրակում ուղիղ մեսիջ է հակառակորդին, որ Հայաստանում պահպանվում են հաղթելու թե՛ ոգին, թե՛ մեխանիզմները։ Դա կլինի ուղիղ մեսիջ, որ պատերազմի դեպքում մենք  նույնքա՛ն միասնական ենք, նույնքա՛ն ամուր, ինչպես՝ 90-ականներին, ինչպես՝ ապրիլին։ 

Կա տեսակետ, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործով հայտնվել է մարդկայնորեն ծանր, աննախանձելի վիճակում։ Դա կես ճշմարտություն է։ Կարող է լինել նաև հակառակ տեսակետը՝ դատավոր Ա. Դանիբեկյանին ճակատագիրը հնարավորություն է տվել Հայաստանի Հանրապետության անունից Ալիևին ուղերձ հղելու՝ պատերազմի առաջ մենք միասնական ենք,  և պատերազմը կդառնա Ալիևի իշխանության կորուստը։ Եվ Դանիբեկյանը կարող է դառնալ այն անձը, որն իր լուման դրեց պատերազմի բացառման և խաղաղության պահպանման գործում։

Այսքանից հետո ընտրությունը Դանիբեկյանինն է, և ոչ միայն նրանը։  Քաղաքական իշխանությունը միշտ էլ ինչ-որ խողովակներով է իր պարտադրանքն իջեցնում այս կան այն դատավորին, և այդ շղթայի բոլոր օղակները վաղ թե ուշ բացահայտվելու են։ Կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրը պատասխանատվության իր բաժինը գիտակցի հենց այսօր։ 

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Ռոբերտ Քոչարյան Իլհամ Ալիև Աննա Դանիբեկյան

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին