Առաջին նկարում Կառլ Գենյանն է, ԱՄՆ ռազմաօդային ուժերի լեյտենանտ Գենյանը ծնվել էր Կալիֆոռնիայում 1921թ-ին, արմատներով պատմական Կեսարիայի մոտակայքի Թոմարզա քաղաքից էր։
1945թ-ի սկզբին նա ռմբակոծում էր Գերմանիայի դիրքերը Արևելյան Պրուսիայի հատվածում։ Գերմանացիները խփեցին Գենյանի օդանավը, բայց նա պարաշյուտով կարողացավ իջնել գծից այն կողմ` Կարմիր Բանակի հրամանատարության տակ գտնվող մասում։ Երբ սովետական զինվորներն իմացան, որ Գենյանը ամերիկահայ է, նրան տարան ֆռոնտի հրամանատարի մոտ։ Վերջինս կարգադրեց լավ հոգ տանել Գենյանի մասին։
Զորահրամանատարը Հովհաննես Բաղրամյանն էր։