Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել ամենահեռանկարային անգլիացի ֆուտբոլիստներից մեկի տեղափոխության հարցում:
The Guardian-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կկնքի «Սանդերլենդի» 16-ամյա հարձակվող Ջո Հաջիլի հետ:
Անգլիացի հարձակվողի համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջ է անցել «Տոտենհեմից» և «Արսենալից»: