2019-ին Հայաստանն ակտիվորեն անցել է մանկատների սաների համար բնակարանների ձեռքբերման վկայագրերի տրամադրման եւ հաստատման գործընթացը: Բուն ձեռքբերման գործընթացը կավարտվի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ նրա, բնակարաններ կտրամադրվեն մանկատների 300 սանի: «Պետությունը նրանց նկատմամբ պարտավորություններ է ունեցել 2003 թվականից: Վկայագրեր են տրվել արդեն 133 շահառուի»,- ասաց Բաթոյանը: