Ֆինլանդիայի կառավարությունը կաշխատի հեռավար, գոնե մինչև այս շաբաթվա վերջ։ Նման նախազգուշական միջոցառում է ձեռնարկվել, քանի որ կասկած կա, որ երկու նախարարներ վարակված են նոր կորոնավիրուսով։
Սոցիալական հարցերի և առողջապահության նախարարը և զբաղվածության նախարարը երեքշաբթի օրը նույն սենյակում են գտնվել անձի հետ, որն, ինչպես պարզվել է, կոնորավիրուսով է վարակված։
Այդ նախարարները չորեքշաբթի օրը հանդիպում են ունեցել գործադիրի այլ ներկայացուցիչների հետ։