f

Անկախ

Փաշինյանն ուժային կառույցները օգտագործում է նյարդային համակարգը հանգստացնելու նպատակով. Անդրանիկ Թեւանյան


Երեկ տեղի ունեցած իրադարձությունները նյարդային ցնցումների հետևանք են։ Գրիչի անհաջող պատմության փողոցային դրսևորում։ Այս ամսին այսօր՝ հունվարի 29–ին, ֆեյբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։ Նա մասնավորապես գրել է.

«Փաշինյանին պետք են հզոր ցնցումներ

Երեկ տեղի ունեցած իրադարձությունները նյարդային ցնցումների հետևանք են։ Գրիչի անհաջող պատմության փողոցային դրսևորում։

Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ պետք է անել։

1. Հայաստանում ոչ մեկն ապահովագրված չէ ցանկացած պահի, ցանկացած վայրում ասֆալտին պառկեցվելու և ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու հեռանկարից։ Պատճառ միշտ էլ կգտնվի։ Եթե այլ բան չկասկածեն, ապա ապօրինի զենքի կրման կամ թմրանյութի օգտագործման էժանագին թեման կա ու կա։

2. Ուժային կառույցները Նիկոլ Փաշինյանը օգտագործել է, օգտագործում է և օգտագործելու է սեփական քաղաքական խնդիրները լուծելու կամ նյարդային համակարգը հանգստացնելու նպատակով։

Սա շատ կարևոր իրողություն է, որը պետք է հաշվի առնել քաղաքական զարգացումները պլանավորելիս, որպեսզի հնարավոր լինի խուսափել արյունից, թեև այն արդեն թափվել է (Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան)։։

Վախեցած ու գերլարված մարդն ամեն ինչի ունակ է։

3. Ոստիկանության ղեկավարի համար փորձաշրջան է նշանակված, և նա փորձում է ամեն կերպ ԺՊ–ից դառնալ ՄՊ։ Դա է, թերևս, պատճառը, որ նա զենքով տարածք ներխուժած ու պատանդ վերցրածին սեփական մեքենայով է ուղեկցում ոստիկանություն, իսկ զենք չունեցողներին՝ նախապես գետնին պառկեցնելով։ Հասկանալի է, որ հրաման է կատարվում, բայց դե...

4. Նույն փորձաշրջանի մեջ է նաև ԱԱԾ ղեկավարը։ Բայց այդ կառույցը համեմատաբար հավասարակշռված է իրեն պահում, քանզի շատ լավ հասկանում է, որ դարձել է օտարերկրյա գործակալական ցանցի թիրախ և եթե շատ մտնի հոգեխանգարմունքային սցենարների մեջ, ապա կարող է ամեն ինչ տանուլ տալ, այդ թվում՝ պետությունը։

5. Ուժային կառույցներն ակնհայտորեն չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, բայց քանի դեռ քաղաքական այլընտրանքը շոշափելի չէ իրենց համար, ստիպված կատարելու են հոգեպես անհավասարակշիռ այդ մարդու հրահանգները։

6. Հայաստանում ամեն ինչ քաղաքականացված է ու բարիկադավորված։ Դա վարչապետից եկող սև–սպիտակի քարոզի ու ատելության խոսքի սրբացման հետևանքն է։

Երբ բերման ենթարկվեցին հասարական–քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող գործիչները, Հայաստանում տասնյակ տարիներ իրավապաշտպանությամբ զբաղվող «սպիտակներից» ոչ մեկը չդատապարտեց տեղի ունեցածը։ Դրանք համր ձուկ էին դարձել։ Մեզանում իրավապաշտպանությունն էլ է սև–սպիտակային։

Միայն կարելի է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին առանձնացնել, ով դեռևս կարողանում է այս կեղտոտ մթնոլորտում պահել իր չեզոք ու անաչառ կարգավիճակը և միևնույն ժամանակ քաղաքացիական հստակ դիրքորոշում ունենալ։

Գրանտային հսկայական միջոցներ ստացող իրավապաշտպան կոչվածները երեկ հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքական կողմ են ու տարիներ շարունակ իրավապաշտպանի դիմակի տակ սպասարկել են քաղաքական շահ՝ արտաքին պատվիրատուի վերահսկող հայացքի ներքո։ Այդ իրավապաշտպանները ՀՀ–ում գործող 5–րդ շարասյան ներկայացուցիչներ են, որոնց համար Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն ավելի կարևոր է, քան մեր քաղաքացիների իրավունքները։ Դե իսկ ներքին անշառ հարցերում իրենց մոտ գերակայում է «իրավապաշտպանական» կոմերցիան։

7. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանական համակարգը մտել է ներքին տուրբուլենտության փուլ, քանզի առաջին դեմքը դարձել է խիստ կասկածամիտ, նյարդային, փակված ու ագրեսիվ։

8. Իշխանական թիմում բոլորը պետք է իրենց հարց տան ու պատասխանեն՝ արժե՞ արդյոք պատասխանատվություն կրել ու թաղել սեփական ապագան մենակ մնացած մարդու ջղաձիգ քայլերի համար։

9. Պետք է ամեն ինչ անել ցնցումներից խուսափելու համար։ Փաշինյանին պետք են հզոր ցնցումներ, իսկ մեր քաղաքացիներին՝ հզոր Հայաստան ու Արցախ։

10. Որքան էլ փորձ արվի հանրային ուշադրությունը շեղել տարատեսակ մասկի–շոուներով, միևնույն է մեր երկրի գլխավոր օրակարգային հարցերն են՝

ա. անվտանգությունը, որի կարևոր բաղկացուցիչը Ղարաբաղի հարցն է,

բ. սոցիալ–տնտեսական զարգացումները (ներդրումներ, բիզնես–միջավայր, մարդկանց բարեկեցության ապահովում և այլն),

գ. քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը,

դ. հանրային կյանքում ատելության գերբարձր դոզան վերացնելը»։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին