f

Անկախ

Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը


Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի խորհրդարանում բարձրաձայնված հայտարարությունն այն մասին, որ հակամարտության կարգավորման Երեւանի դիրքորոշումը բոլորովին չի փոխվել 2018-ից։

«Այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ Հայաստանը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ դրանով իսկ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ձեռքբերմանը։ Այս հայտարարությունը ակնհայտ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից, միջազգային հանրության պահանջների կատարումից, առաջին հերթին՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերից, եւ այդպիսով խոչընդոտ հանդիսանում հակամարտության կարգավորման համար»,- ընդգծել է նա։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ հայտարարությունները բոլորովին չեն ծառայում բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը եւ գիտակցի, որ վերջիվերջո Ադրբեջանը, իր սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Պատասխանատվությունը որեւէ լարվածության համար, որը կարող է ծագել հակամարտության կարգավորման շրջանակներում, ընկնում է հայկական կողմի վրա»,- նշել է նա։

 

Լեյլա Աբդուլաևա Ադրբեջան Արցախյան հիմնախնդիր Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում հսկիչ-անցագրային կետերում (տեսանյութ)
Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների
«Հրապարակ». Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար
Գեղամ Կադիմյանը գոլի հեղինակ է դարձել «Նեմանի» կազմում
«Ժողովուրդ».Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է
Ֆեդերերը տարեկան եկամուտներով առաջ է անցել Ռոնլադուից և Մեսիից
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց
«Հրապարակ». «Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է․իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում
«Հրապարակ» .«Նիկոլի սև ցուցակում» եղած պատգամավորներից ոչ մեկը չի պատրաստվում մանդատը վայր դնել
Գևորգ Ղարիբյան. «Հարկավոր է միշտ շարժվել առաջ և գնալ նպատակների իրագործման հետևից»
Խեղդվողների փրկությունը իրենց՝ խեղդվողների ձեռքերում է
Եվ հիշենք, որ սա ասում է ընդամենը 374 ձայներով իրեն ժողովրդի պատգամավոր հռչակած անձը....
Այս ողջ աբսուրդի և խեղկատակության պատասխանատուն երկրի ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանն է
Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսից 324 մարդ է մահացել
ԱՄՆ սենատում պահանջում են թվիթերի դեմ քրեական գործ հարուցել
Թեյլոր Սվիֆթը մեղադրանքներ է հնչեցրել Թրամփի հասցեին
ԱՄՆ-ն խզում է բոլոր հարաբերություններն ԱՀԿ-ի հետ․ Թրամփ
Քայլի Ջեները զրկվել է միլիարդատիրոջ կարգավիճակից
Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ–ի որոշման վերաբերյալ
Տարիներ հետո մեր այս ֆուտուրիստական զրույցն իրականություն դարձավ
Հա, մի հարց էլ՝ «սև իկրան դիմակով ե՞ն ուտում, թե՞ առանց դիմակի»...
Ալիևը Փաշինյանին ներկայացրեց իր «կառուցողականությունը» և Ադրբեջանի ժողովրդի բավարարման գինը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի կոնվենցիան վավերացնող օրենքը
«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան իրեն դրել է դատավորի տեղ ու արդեն դատավճիռ է կայացնում». Ավետիք Իշխանյանը` Ալեն Սիմոնյանի գրառման մասին
Նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին
Ավելին
Ավելին