ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել: Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գահարիան: Գրում է Gazeta.ru-ն:
Ներքին զբոսաշրջության համար երկիրը կբացվի հունիսի 15-ին:
Նա նշել է, որ նախատեսվում է հարևան երկրների հետ ցամաքային սահմաններում ստեղծել անվտանգության միջանցքներ:
Ավելի վաղ վրացական իշխանությունները հայտարարել էին, որ մայիսի 5-ից կվերացնեն Բաթումիում և Քութաիսիում տեղաշարժման սահմանափակումները: