Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սահակաշվիլիին Բարեփոխումների գծով գործադիր կոմիտեի ղեկավար է նշանակել: Այդ մասին հայտնել է Զելենսկու պաշտոնական կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես հավատում եմ, որ նա կկարողանա իմպուլս հաղորդել բարեփոխումների ազգային խորհրդին և կօգնի երկրի կյանքում կարևոր փոփոխությունների իրականացմանը», - ասել է Զելենսկին:
Համապատասխան հրամանագիրը Ուկրաինայի առաջնորդը ստորագրել է մայիսի 7-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահակաշվիլին ընդունել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու առաջարկը և Դենիս Շմիգալի կառավարությունում բարեփոխումների գծով փոխվարչապետ կդառնա:
Իր հերթին, Վրաստանը հայտարարել է, որ հետ է կանչելու իր դեսպանին Կիևից, եթե նախկին նախագահը պաշտոն ստանձնի Ուկրաինայի կառավարությունում: