Շրջակա միջավայրի նախարարի հրաժարականի պատճառը չհրապարակվեց: Նախարարին նախկինների նման սուս ու փուս «հրաժեշտ» տվեցին: Կարծեմ շնորհակալություն հայտնելով՝ նախկինների նման:
Հրաժարականի հենց հաջորդ օրը հրապարակվեց անտառտնտեսության 2019-ի թվերը, ուր նշվում է, որ մթերվել է 39.3 հազար խոր. մետր վառելափայտ 2018-ի 37.3 հար խոր. մետրի դիմաց: Անտառահատումների աճը գոնե վառելափայտի մասով ակնհայտ է:
Հնարավոր է` սա կարող էր հրաժարականի պատճառ դառնալ: Հնարավոր է՝ ոչ: