f

Անկախ

«Նորմալ երկրում երեկվա դեպքերին կհետևեին հրաժարականներ»․ Լարիսա Ալավերդյան


Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հունվարի 28-ին Երևանում մի խումբ քաղակտիվիստներին անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու փաստը համարում է խայտառակ հետընթաց մեր պետության համար։

Իրավապաշտպանի խոսքով՝ այս իրավիճակը լուրջ մարտահրավեր է մեր պետության և ժողովրդի համար, և բոլոր նրանք, ովքեր չեն կորցրել մտածելու և առողջ դատելու ունակությունը, պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը։ Նրան զարմացնում է հատկապես այն, որ շատ իրավապաշտպաններ լուռ են։ 

«Թվում է, թե իրավապաշտպանները պետք է պայքարեն բացասական երևույթների դեմ, բայց պարզվում է, որ փաստորեն շատերն այս տարիների ընթացքում պայքարել են առանձին քաղաքական ուժերի դեմ, և երևույթն իրենց չէր հուզում»,-նկատում է նա։

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ նախօրեին տեղի ունեցածը նախևառաջ վկայում է իշխանությունների անօգնական լինելու և կառավարման համակարգի ճգնաժամի մասին։

«Երկրորդ՝ դա մեծ հարված էր ոստիկանությանը։ Հայաստանում ոստիկանությունը, իր բոլոր հակասական դրսևորումներով հանդերձ, այնուամենայնիվ ներքին կարգուկանոնի երաշխավորն է, և հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է հլու-հնազանդ անհասկանալի և ամբողջովին հակաօրինական գործողություններ իրականացնում։ Ամեն մեկը, առաջին հերթին ոստիկանապետը, կրում է պատասխանատվություն, և թող չմտածեն, թե կարող են կիսել այդ պատասխանատվությունն իրենց հրաման տվողների հետ։ Նորմալ երկրում երեկվա դեպքերին կհետևեին հրաժարականներ»։

Ալավերդյանի խոսքով՝ նման գործելաոճը և նման անգրագետ, հակաիրավական և հակաօրինական գործունեությունը չի կարող ընդունելի լինել Հայաստանում։ 

«Մեր երկիրն իր հասարակությունով անցել է դժվարագույն պատմություն, և թող ոչ մեկին չթվա, թե այս մակարդակը մեր ժողովրդի մակարդակն է։ Այս ամենն անարդյունավետ է, համարժեք չէ այն իրավիճակին և այն մակարդակին, որն ունի մեր ժողովուրդն ու մեր հասարակությունը»։

Իրավապաշտպանի կարծիքով՝ պատահական չէր ընտրված նաև գործողությունների օրը։ «Բանակի նկատմամբ կա ներքին մերժողական վերաբերմունք, ես կարծում եմ, որ այդ օրը ևս պատահական չէր ըտրվել։ Եվ փոխանակ մենք այդ օրը փառք ու պատիվ տայինք մեր հերոսներին, ցույց տվեցինք այդպիսի մակարդակ։ Այստեղ հակաբարոյականության այնպիսի նկարագիր կա, որը շատերին պետք է մտածելու տեղիք տա»։ 

Անդրադառնալով գրիչի պատմությանը՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այն, ինչ արվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, միգուցե խոհանոցային նեղ շրջանակի համար էր, բայց ոչ համարժեք երկրի ղեկավարին, այն էլ անկախ երկրի և ՄԱԿ-ի անդամ պետության։

«Եթե սա որոշակի շրջանակների համար ցուցադրվող սերիալ էր, ապա գրիչի դրվագն ամենաանհաջողն էր։ Ի վերջո մենք պետություն ենք։ Նման գործելաոճը հարված է մեր պետության նկարագրին։  Այս առումով ես կոչ եմ անում բոլորին սթափվել»։

Լարիսա Ալավերդյանը բարձր է գնահատում Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների պահվածքը, քանի որ անկախ բոլոր հարվածներից՝ նրանք շարունակում են կանգնած մնալ Սահմանադրության պաշպանության դիրքերում և դա անում են կատարյալ։ 

«Անգամ նման ցնցումները չեն խաթարում Սահմանադրական դատարանի դիրքերը, այն կանգուն է։ Եվ այստեղ է Հրայր Թովմասյանի և մյուս դատավորների նշանակությունը, որովհետև կրում են իրենց վրա պատասխանատվություն, քանի որ ամենավատ սահմանադրությունն անգամ պետք է հարգել»։

Իրավապաշտպանի խոսքով՝ այն օրվանից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել դատարանի մուտքերն ու ելքերը, երկրում տապալվում է սահմանադրական կարգը։

«Սա ոչ թե հետընթաց է, այլ տապալում, մենք գահավիժում ենք և կորցնում այն ձեռքբերումները, որ մեծ դժվարությունների գնով ունեցել ենք այս տարիների ընթացքում։ Սա նաև տապալում է իշխանության համար՝ իր հաշվարկների ու ծրագրերի առումով։ Այս ամենն ապացուցում է, որ իշխանությունը հայտնվել է անօգնական վիճակում և կառավարման ճգնաժամի մեջ»։ 

Լարիսա Ալավերդյան ՀՀ Ոստիկանություն

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին