f

Անկախ

Սիրված երաժիշտների առցանց համերգ՝ մարզերի երեխաներին օգնելու համար


Մայիսի 6-ից երեք օր շարունակ տեղի կունենա բարեգործական առցանց համերգ՝ «Վայելի՜ր երաժշտություն և Աջակցի՛ր երեխաներին» խորագրով։ Միջոցառման նպատակն է աջակցել մարզերի երեխաներին տեխնիկական սարքավորումներով (համակարգիչ, հեռախոս, պլանշետ) և այդպիսով զարգացնել առցանց ուսուցումը մարզերում, ինչպես նաև խրախուսել մարզերի երեխաներին՝ բացահայտելու և կիրառելու առցանց հարթակի կրթական բազմատեսակ հնարավորությունները։

Միջոցառումը կազմակերպել են Eworld Kids Foundation / Իվորլդ Մանկական Հիմնադրամի և «Մարզերի երեխաները մարզերում» ծրագրի մարզաբնակ ակտիվ երեխաները։

 Ծրագիրը բացառիկ է տեսակով, քանի որ  նախաձեռնողը մարզերի երեխաներն են։ Նրանք պարբերաբար դիմում էին «Իվորլդ մանկական հիմնադրամին», որպեսզի տեխնիկական սարքավորումների աջակցություն ստանան իրենց հարևան գյուղերի ընկերների համար։ Արդյունքում կազմակերպվեց այս հիանալի միջոցառումը, որը հասանելի է լինելու բոլորին։ Միջոցառման արդյունքում հավաքված տեխնիկան իրենց գյուղի ընկերներին կբաժանեն այն երեխաները, որոնց նախաձեռնությամբ իրականացվում է միջոցառումը։

Համերգային ծրագրին միացել են շատ անհատներ ու կազմակերպություններ, սիրված  երաժիշտներ, որոնց կատարումները կվայելենք 06․05․2020-ին՝ 20:30-ից սկսած, հիմնադրամի էջում https://www.facebook.com/eworldkids/ ։ Ծրագրին են միացել՝ 

  •   Robert Amirkhanyan / Ռոբերտ Ամիրխանյան,
  •   Miqayel Voskanyan, 
  •   Hayk Karoy,
  •   Lilit Bleyan - songwriter, singer, 
  •   Garik Hayrapetyan Music և Hayk Ghazaryan,  
  •   InRock Quintet, 
  •   Kristina Sahakyan Singer, 
  •   Vahag Rush,
  •   Նուրի / Nuri Band, 
  •   Aram Mp3, 
  •   Project LA,
  •   The Beautified Project / Andre Simonyan, 
  •   Lav Eli,
  •   YellowStones, 
  •   The BAMBIR, 
  •    F I X Freedom Is Expensive, 
  •   Vostan Hayots - Ոստան Հայոց

Ցանկացողներտ աջակցել կկարողանան երկու տարբերակով՝

- Փոխանցել ցանկացած գումար նշված հաշվեհամարին 

 -Ամերիաբանկ հաշվեհամար - 1570058629070100

Ստացող․ Իվորլդ մանկական բարեգործական հիմադրամ։ Նպատակը․ օգնել երեխաներին տեխնիկական միջոցներով։ Կարող ես նվիրաբերել նաև համակարգիչ, հեռախոս, պլանշետ(եթե սարքին չեն,  մենք կվերանորգենք)։

համերգ

Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Ավելին
Ավելին