f

Անկախ

Որքան ուշ Ռոբերտ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, այնքան շուտ այս իշխանությունը կհեռանա. Աղվան Վարդանյան


Որքան ուշ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, այնքան շուտ այս իշխանությունը կհեռանա։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ղեկավար Աղվան Վարդանյանը։

«Սա երկարաձգելու կամ ինչ-որ լուծում գտնելու իրենց համար հնարավորություն էր։ Միտում կար, սա ավելի վաղ պիտի քննվեր։ Այս գործով պիտի ակնկալիք ունենանք արդարադատությունից, պարոն Քոչարյանի գործով արդեն վաղուց ակնհայտ է եւ միայն եզակի անհասկացողների համար պարզ չէ, որ այստեղ արդարադատություն չի իրականացվում։ Քոչարյանին կալանքի տակ պահելը մոլուցք է։ Ասել եմ, որ իրենք պիտի հասկանան՝ որքան երկար փորձեն պահել պարոն Քոչարյանին անազատության մեջ, այնքան իրենք շուտ են հեռանալու իշխանությունից»,- ասաց Վարդանյանը։

Նա շնորհավորեց Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ բոլորին. «Շնորհավորում եմ, մեր պատմության շրջադարձային օրն է, Շուշիի ազատագրման օրն է։ Եթե միտում կա, ապա դա վերջին ստորությունն է այս օրով դատը նշանակելը։ Ավելի հակված եմ մտածելու, որ իրենք իրենց նման անձեռնահաս, անկազմակերպ, չիմանալով աջ ձեռքն ինչ է անում, ձախն ինչ է անում, ուղղակի նշանակել են այս օրը»։

Աղվան Վարդանյանն ասաց, որ որեւէ ակնկալիք չունի այս դատավարությունից, քանի որ, ըստ իրեն՝ Հայաստանում չկա արդարադատություն. «Եթե տիկին Դանիբեկյանն այնքան ուժ ու դատավորին վայել վարք կդրսեւորի, ապա կմնա պատմության մեջ իբրեւ վճռական պահին այս օրով նման պատմական որոշում իրականացնող դատավոր»։

Ռոբերտ Քոչարյան Աղվան Վարդանյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին