Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում է հարևան երկրում տեղ գտած երկու զարգացումներին։ Նա գրում է․
1․ Ուկրաինայի Ուկրաինայի նախագահի հրամանով` Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի Ազգային բարեփոխումների խորհրդի ղեկավար։ Այս պաշտոնում Սաակաշվիլիի նշանակումը Ռադայի հաստատման կարիք չունի։
Մի քանի շաբաթ առաջ, երբ քննարկվում էր բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնում Սաակաշվիլիի նշանակման թեման, պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, որ ռազմավարական գործընկերոջից նման քայլն անընդունելի է համարում։ Թեև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վստահեցրել էր, որ երկարաժամկետ հեռանկարում այն ոչինչ չի կարող փոխել երկու երկրների հարաբերություններում, սակայն այդ երկրում Վրաստանի դեսպանը հետ կկանչվի խորհրդակցությունների համար։
Այսօր արդեն Վրաստանը պաշտոնապես հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին։ Այնուհանդերձ, կարծում եմ, որ Վրաստանն առանձնապես ոչինչ չի անի դեսպանին հետ կանչելուց և քաղաքական որոշ հայտարարություններից բացի։ Իշխանության ամենաբարձր մակարդակով արդեն նշել են, որ ռազմավարական հարաբերությունների վրա չի ազդելու։
2․ Վրաստանի բանակն այսուհետ ապահովվելու է եվրոպական Lowa ընկերության ամառային և գերմանական HAIX ընկերության ձմեռային ճտքավոր կոշիկներով։ Բարձրացվել է նաև համազգեստի որակը։ Այս պահին, կարծես, միայն 4-րդ մեխանիզացված բրիգադն է նոր հանդերձանքով համալրվել։ Ամեն դեպքում ցուցադրական մասը հենց այնտեղ է արվել։