f

Անկախ

Արթուր Թովմասյան. «Անգամ այս օրերին պետք է շարունակենք երազել՝ չհրաժարվելով մեր նպատակներին հասնելու ձգտումից»


Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով բավական ժամանակ է կարանտին է հայտարարված. սպորտն անմասն չի մնացել այս ամենից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր չեն կարողանում նաև լիարժեք մարզվել:

Աշխարհի գավաթակիր, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, մարմնամարզության հավաքկանի անդամ Արթուր Թովմասյանն Անկախի հետ զրույցում իր դրական էներգիայով, այս դժվարին իրավիճակում բարձր տրամադրությամբ փորձում է վարակել ընթերցողներին, որ չընկճվեն ու չնահանջեն ոչ մի իրավիճակում, շարունակեն ապրել, գնահատեն կյանքն ու հաստատակամ գնան  երազանքների իրագործման հետեևից:

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա:

-Ամբողջ աշխարհը հիմա նստակյաց կյանք է վարում.  և սա հատկապես դժվար է մարզիկների համար։Նրանք սովոր են ամեն օր ակտիվ կյանք վարելուն: Մարզիկներն արդեն 2 ամիս է չեն մարզվում և դեռ հայտնի չէ` երբ կսկսեն աողջ ծանրաբեռնվածությամբ մարզվել։ Այս ամենը կարող է շատ վատ անդրադառնալ նրանց հոգեբանական պատրաստվածության վրա: Իրականում ֆիզիկական մարզավիճակն ամենից հեշտն է հետ բերել, իսկ հոգեբանականը՝ շատ դժվար է։ Եվ հիմա շատ մարզիկներ կարող են հոգեբանորեն կոտրվել: Պետք է ամուր մնալ, սպասել այն օրվան, երբ կկարողանանք նորից մարզվել, նորից հաղթել, ուրախանալ հաղթանակներով, մինչև անգամ  կախ ընկած հայացքով վերադառնալ տուն՝պարտությունից հետո և, վերջապես, ուղղակի ապրել, զգալ կյանքն ու նորից շարունակել երազել: Կարծում եմ, որ պետք է շարունակենք այս օրերին երազել ու չհրաժարվել մեր նպատակներին հասնելու ձգտումից։ Պետք է ապրել ու ավելի նպատակասլաց դառնալ։

- Վերջերս ուսի վիրահատության ենթարկվեցիք: Ուրախ եմ, որ ամեն բան բարեհաջող է ընթացել: Վերականգնման ո՞ր փուլում եք այժմ, մարզիչների հետ խորհրդակցու՞մ եք մարզումների հնարավոր վերսկսման մասին:  

-Վիրահատությունը պլանավորված էր մարզիչների ու ֆեդերացիայի կողմից:  Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել և՛ Ազգային օլիմպիական կոմիտեին, և՛Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային։ Նրանց անմիջական միջամտության արդյունքում իրականացվեց վիրահատությունը։Դեռ տանն եմ վերականգնվում։ Սպասում եմ, թե երբ հնարավորություն կընձեռվի, որ նորից մարզադպրոց գնամ։Կարծում եմ՝ շուտով։ Փառք Աստծոն՝ ամեն բան լավ է։ Այս ամենը նաև հրաշալի առիթ է՝ տանը մնալու, կնոջս հետ ֆիլմեր դիտելու, միասին մարզվելու համար։ Պետք է ստեղծված իրավիճակից քաղել լավագույնը:

Իհարկե, մարզիչների դերը կարևոր է ամեն հարցում, բայց վերականգնվում եմ առայժմ բժիշկների հետ, մինչև կգնամ մարզադպրոց և մարզիչներից հետ միասին կանցնենք մեր գրաֆիկին։Նրանց վարպետությունը թույլ է տալիս ինձ ամբողջությամբ վստահել նրանց:

- Ամեն դեպքում հեռավար մարզումները որքանո՞վ են հնարավոր և իրականանալի մասնավորապես մարմնամարզությունում:

- Ես անմիջական կապի մեջ եմ իմ մարզիչ Կարեն Բաղդասարյանի  և հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ։ Մեր մարզաձևում տնային պայմաններում ուղղակի կարող ենք  ասել, որ մարզվում ենք, բայց մեզ անհրաժեշտ են մարզագործիքներ։ Մենք չենք կարող տանը մարզավիճակ պահել:

-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի: Սպորտի առումով ի՞նչ կասեք:

-Չգիտեմ ինչ կլինի, բայց հույս ունեմ, որ լավ կլինի: Մարզիկները երազանքով ապրող մարդիկ են, նրանց առջև միշտ օլիմպիական ոսկին է պատկերված և հանուն դրա կյանք են դնում՝ մի ամբողջ կյանք։ Չեմ ցանկանա, որ համատարած հիասթափություն լինի ։Կարծում եմ՝ մենք ուժեղ ենք բնավորությամբ, կհաղթահարենք ամեն դժվարություն ու նորից կանցնեք առաջվա կյանքին, այն տարբերությամբ՝ կլինենք ավելի հոգատար միմյանց նկատմամբ:

-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Մարմնամարզության հավաքականի մասին կարող եմ ասել, որ տղաներն արդեն լավ մարզավիճակ էին ձեռք բերել: Պատրաստվում էին մեկնել Դոհա՝ աշխարհի գավաթի խաղարկությանը, բայց, ցավոք, չստացվեց, Կարծում եմ բոլորն էլ հոգեբանորեն ընկճված են, բայց  ամեն բան կհաղթահարեն: Նրանք նպատակի մարդիկ են. հանուն նպատակի կմոտիվացվեն,  հաղթանակներ կտոնեն, և նորից տարբեր երկրներում մարդկանց ականջներին կլսվի Հայաստան անունը:

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Ամեն առավոտ օրս սկսվում է Աստվածաշունչ կարդալով։ Սա ուղղակի հոբբի չէ, այլ կյանք. այդ գիրքն իմ անբաժան ընկերն է ամեն տեղ՝ տանը մարզադպրոցում, մրցման վայրում: Միշտ օրս սկսում եմ  ընթերցանությամբ, հետո կնոջս հետ մեր տան այգում ֆուտբոլ ենք խաղում:  Պարզ է, չէ՞,  որ ես եմ հաղթում... և տանը ինձ սկսում են մեղադրել՝ հորդորելով որ թողնեմ կինս   հաղթի։ Բայց ինչպե՞ս թողնեմ: Ես չեմ սիրում ու չեմ կարողանում պարտվել։ Այնուհետև  կրկին շարունակում եմ ընթերցել: Երեկոյան արդեն ընտանեկան մեծ հավաք ենք կազմակերպում. Բազմանդամ ընտանիք ենք, և մեզ մոտ շատ հաճախ բանավեճեր են տեղի ունենում բանավեճեր...Այսպես հետաքրքիր և հաճելի շարունակում ենք ապրելով՝ էլ ավելի գնահատելով ամեն պահն ու վայրկյանը և փորձառություն ձեռք բերելով:

մարմնամարզություն սպորտ հարցազրույց Արթուր Թովմասյան աշխարհի գավաթ կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Պատրաստ ենք միանալ մեր եղբայրներին
Հակառակորդի հենակետերի եւ շարասյան ոչնչացումը. ՊԲ տեսանյութը
Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատարը
Հայի մասին իր՝ հայի էությամբ
Մեղադրողները կամ ուշադիր չեն ընթերցել 16 ուժերի տեքստը, կամ էլ գուցե ունեն այլ նպատակներ. Շարմազանով
Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ-ից վիրավորված 14-ամյա Նարեկը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար
Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ
Հայ տղամարդիկ, ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ եւ աշխարհին ցույց տաք՝ ինչի է ընդունակ հայ տղամարդը. Աննա Հակոբյան
Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում
Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար
(Մաս I) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը
Տիկին Աննայի "տղամարդիկ" իրենք պետք է օրինակ ծառայեին ու գնային ռազմաճակատ. ամուսինը՝ Նիկոլը, , երեսփոխաններ եղբայրն ու տեքրոջ որդին՝Հրաչն ու Սիփանը,
ՊԲ-ն շնորհավորել է հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնը
Սիրիացի որոշ վարձկաններ փախել են ԼՂ գոտու կատաղի մարտերից. արձանագրում է միջազգային իրավապաշտպան կառույցը
Հոկտեմբերի 17-ին Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ․ Արցախի ՄԻՊ
Թուրք մտավորականը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Ոչնչացվել է ադրբեջանական ծանր հրետանու բրիգադի շտաբի պետը․ Բանակ․ինֆո
Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն
ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 19 զինծառայողի անուն
Իրանի նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին
Արցախում ամեն օր ուղիղ կեսօրին կղողանջեն բոլոր եկեղեցիների զանգերը
NYT. Լեռնային Ղարաբաղում դաժան պատերազմի առաջնագծում
«Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է այս հակամարտությունում». Փարիզի քաղաքապետ
Ավելին
Ավելին