f

Անկախ

Դատարանը կբավարարի՞ նախկին 4 վարչապետերի միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկուկես ամսվա ընդմիջումից հետո այսօր վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  գործով դատավարությունը։ Քննվեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ փոխարինելու հարցը։ Դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 3-ին, ժամը 17։50-ին։

Դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից անաչառ ու օբյեկտիվ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ շատերն ունեն խորը կասկածներ, քանի որ ակնհայտ ուղղորդված որոշումներն ու իշխանության ուղիղ հրահանգները կատարելու պատրաստակամությունն այս դատավորն արդեն ապացուցել է նախորդիվ։

Դա է պատճառը, որ ի պաշտպանություն Քոչարյանի այսօր դատարանի մոտ հավաքված քաղաքական գործիչների մեծ մասը Դանիբեկյանից արդարադատության սպասումներ չունի։

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ իշխող ուժը այս հարցն ամբողջությամբ տեղափոխել է քաղաքական դաշտ։

«Սա կապ չունի արդարադատության հետ։ Կարծում եմ՝ այլևս չկա որևէ պատճառ, որևէ առիթ, որպեսզի խափանման միջոցը չփոխեն։ Ընդհանրապես արդարադատության ոսկե կանոններից է, որ ամեն մի հանցագործություն, հատկապես նման հանցագործությունները, դիտեն պատճառահետևանքային կապի մեջ։ Գիտե՞ք, նախկին իշխանություններից եկավ սխալը, նրանք շատ շուտ Մարտի 1-ի հարցը փակեցին։ Հիմա, երբ այդ մանրամասներին ծանոթանում ենք, արդեն պարզ էր, թե ով էր այդ ժամանակ հրահրել այդ մարդասպանությունները։ Ի վերջո, երբ մարդ 30-40 հազարանոց հավաքում հայտարարում է, թե «այս ղարաբաղցի տականքներին պետք է քշենք,  որ նրանք են ձեր որդիների սպանության պատճառը, նրանք մոնղոլ-թաթարներ են, գռփել-թալանել են և այլն, իսկապես այդ ամբոխի մեջ կլինեն մի քանի հարյուր հոգի, որ կհավատան այդ ամենին և պատրաստ կլինեն և՛ սպանելու, և՛ սպանվելու»։

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ Մարտի 1-ի խարանը դաջված է մեր պետության ճակատին, և դրա գլխավոր հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Նա համոզված է, որ ժամանակը կգա, և իսկական մեղավորները կկանգնեն պատասխանատվության առջև։  

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ տեղի ունեցողն իսկական խայտառակություն է մեր երկրի ու հասարակության համար։ Նրա խոսքով՝ դատավորը և դատարանը պետք է գործեն ոչ թե Փաշինյանի հրամաններով, այլ օրենքով և խղճով։

«Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հայտարարեց, որ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մենք տեսնում ենք, որ ոչ միայն բացահայտված չէ, այլ այս գործը փլվել է։ Իսկ այդ գործը երկրորդ նախագահի վրա կարելու բոլոր փորձերն ապարդյուն են լինելու։ Մենք չպիտի թուրքին ուրախացնենք։ Պոպուլիստերը գալու և գնալու են, իսկ ազգային հերոսները մնալու են»։

Ի՞նչ վախեր ունի Նիկոլ Փաշինյանը, որ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով պահում է կալանքի տակ։ Անկախ-ի այս դիտարկմանը Էդուարդ Շարմազանովն ասաց․

«Նիկոլ Փաշինյանի վախերի մասին չեմ կարող խոսել։ Նա այս երկու տարվա ընթացքում հասցրել է քանդել ողջ պետական համակարգը, և Փաշինյանի «սամասուդի» քաղաքականության արդյունքն այսօր մենք տեսանք Ազգային ժողովում։ Դա նույնպես ազգային խայտառակություն էր։ Սա այն ամենի պտուղն էր, որը ցանել է Նիկոլ Փաշինյանը։ Դա ատելության, թույնի և «սամասուդի» պտուղն էր։ Եվ այս ամենի քաղաքական ողջ պատասխանավությունը կրում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող պոպուլիզմի ջատագովը»։

Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վաղուց արդեն ակնհայտ է և միայն եզակի անհասկացողների համար պարզ չէ, որ այստեղ արդարադատություն չի իրականացվում։ Այդ պատճառով Վարդանյանը մեծ ակնկալիքներ դատարանից չունի։ Ըստ նրա՝ այս իշխանությունների համար Քոչարյանին բանտում պահելը մտասևեռում և մոլուցք է։

«Միգուցե պարադոքսալ բան եմ ասում, բայց որքան երկար փորձեն պահել պարոն Քոչարյանին անազատության մեջ, այնքան շուտ են իրենք հեռանալու իշխանությունից»-,ավելացրեց Վարդանյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին՝ Աղվան Վարդանյանն ասաց․

«Ես կարծում եմ, որ սա ընդամենը երկու տարվա ամփոփում և շնորհավորանք էր վարչապետ Փաշինյանին՝ երկու տարի առաջ այս օրը վարչապետ նշանակվելու առթիվ»։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ կարծում է, որ դատարանն իրավունք չունի հաշվի չառնելու հեղինակավոր մարդկանց միջնորդությունը, քանի որ օրենքում հստակ նշված է, որ երկու անձի երաշխավորությունը, իսկ առանձնապես վստահելի մարդու դեպքում՝ նույնիսկ մեկ անձի երաշխավորությունը բավական է, որ դատարանն այն ընդունի։ «Այս դեպքում չորս հեղինակավոր անձ է երաշխավորություն ներկայացնել»,-նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ամենը գնալով ավելի անհեթեթ է դառնում։

«Երբ նայում ենք, թե 28 տարի առաջ այս օրը մարդիկ ինչով էին զբաղված, ինչ կենսագրություն ունեն, իսկ այսօր դատարանում երկու երիտասարդ դատախազ կանգնում են և ասում, թե այս մարդը կարող է փախչել, սա ուղղակի սեփական պատմությունը չիմացող, չհարգող մարդկանց քայլ է՝ ի դեմս մեր երկրի ղեկավարության»։

Նա այսօրվա դատական համակարգից մեծ ակնկալիքներ չունի։

«Շատ դժվար է պատկերացնել, թե այդ թղթի կտորի վրա ինչ պետք է գրի դատավորը, որովհետև կարծես, թե այլևս բան չի մնացել, որից կառչեն, բայց սպասենք ու տեսնենք․․․»,-ամփոփեց Լևոն Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյան Աննա Դանիբեկյան Վազգեն Մանուկյան Խոսրով Հարությունյան Կարեն Կարապետյան Անուշավան Դանիելյան

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին