Վրաստանը հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո խորհրդակցությունների համար Կիևից հետ է կանչել իր դեսպանին։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությանը: Գրում Է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, Թբիլիսին որոշել է հետ կանչել դեսպանին, քանի որ Սահակաշվիլին դատապարտվել է Վրաստանում և հետախուզման մեջ է:
Հինգշաբթի՝ մայիսի 7-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սահակաշվիլիին բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար է նշանակել: