Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ 2015թ․ Բունդեսթագի վրա հաքերային հարձակման ժամանակ պատճենահանվել են կանցլեր Անգելա Մերկելի պառլամենտական գրասենյակի 2012-2015թթ․ նամակագրությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Հրապարակման համաձայն, հաքերային հարձակումը վերականգնել են Քրեական ոստիկանության դաշնային գրասենյակը, Տեղեկատվական անվտանգության դաշնային վարչությունը, ինչպես նաև Կարլսրուեից մասնավոր մի ընկերություն:
Հենց նրանց հաջողվեց պարզել, որ նամակագրության կրկնօրինակում է տեղի ունեցել:
Դեռևս անհայտ է, թե հաքերները գողացել են ամբողջ տեղեկատվությունը, թե դրա մի մասը:
Հստակեցվում է, որ խոսքը Մերկելի պառլամենտական գրասենյակի, այլ ոչ թե կանցլերի գրասենյակի մասին տեղեկությունների մասին է, որտեղ կան չափազանց կարևոր և մասամբ գաղտնի տեղեկություններ:
Ընդ որում՝ Spiegel- ը պնդում է, որ հաքերները կարող են կապված լինել Ռուսաստանի հետ, բայց որևէ ապացույց չի ներկայացնում: