ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգթոնը շուտով կորոշի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետագա ֆինանսավորման հարցը: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն։
Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է նաև, որ Միացյալ Նահանգները տարեկան 500 միլիոն դոլար է հատկացնում ԱՀԿ-ին:
Նրա կարծիքով, կազմակերպությունը վերջերս «Չինաստանի խամաճիկն» է դարձել:
«Ես շատ շուտով որոշում կկայացնեմ», - ասել է Թրամփը:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինում ևս դադարեցրել էր ԱՀԿ-ի ֆինանսավորումը: