f

Անկախ

Նիկոլ Փաշինյանն այլևս հեղինակություն չէ անգամ իր թիմակիցների համար


Ես գիտեմ, թե ինչու են իշխանական թիմի ներկայացուցիչները սկսել մարդկանց վրա հարձակվել։ Դա նրանց վերջին փաստարկն է։ Խոսքերն այլևս չեն բավականացնում։ Միտքը վաղուց է սպառվել։ Մեր մեջ ասած՝ չի էլ եղել։ Մնում է ձեռքի ուժը, և հետևաբար առաջիկայում, կարծում եմ, նորից նման բաների ականատես կլինենք։ Վարժվեք։ Սա է մեր երկրի «քաղաքականությունը», որը, ի դեպ, շատ կարևոր նրբություններ է կոծկում հանրության աչքից։ Օրինակ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս հեղինակություն չէ անգամ իր թիմակիցների համար։

Տեսեք, ամեն ինչ պարզ է։ Մի քանի օր առաջ կայքերից մեկում կարդացի, որ կառավարական ամառանոցում վարչապետի ներկայությամբ ծեծկռտուք է եղել։ Իշխանությունները դա հերքեցին, բայց, ճիշտն ասած, ոչ այդքան վստահ։ Ամեն դեպքում, կասկածի տեղ թողեցին։ Իսկ այսօր մենք արդեն բոլորս տեսանք, թե ինչ վարքագիծ են դրսևորում իմքայլականները վարչապետի ներկայությամբ։ Սա արդեն հերքել չի ստացվի։

Անկեղծ ասած՝ կասկած ունեմ, որ Փաշինյանն ինքը չի հասկանում, թե ինչ է նշանակում այս ամենը։ Էլ չեմ խոսում իր թիմակիցների մասին։ Բայց այդուհանդերձ հարց է առաջանում՝ եթե անգամ իշխող թիմի պատգամավորներն ու պաշտոնյաները չեն զգաստանում վարչապետի ներկայությունից, էլ ի՞նչ սպասես, նրանց հեղինակությունն այսպես թե այնպես չընդունող քաղաքական ընդդիմությունից։ Ի դեպ, ի պատիվ Մարուքյանի, պետք է ասեմ, որ անգամ կռվից հետո նա մնաց քաղաքական գործչի բարձրության վրա՝ ասելով, որ նման մշակույթ ԱԺ դահլիճում չի լինելու։ Ինչևէ, խոսքս այլ բանի մասին է։

Քիչ առաջ տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ օգնական Սյուղաննա Բարսեղյանի եղբայրը զանգել է Analitik.am-ի խմբագրություն և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել լրագրողների հասցեին։ Գիտե՞ք ինչ է սա նշանակում։ Ասեմ։ Նշանակում է, որ Նիկոլի օրինակը վարակիչ է դառնում ոչ միայն իր անմիջական շրջապատի, այլև հանրությանավելի լայն զանգվածների համար։ Այլ կերպ ասած՝ անարխիա։ Եվ սա արդեն լուրջ է։ Շատ լուրջ։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին