f

Անկախ

Այսօր մենք պետք է շարունակենք վերաիմաստավորել մեր հաղթական անցյալը. Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ 

Հարգելի հայրենակիցներ,  

Շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա եռատոնի կապակցությամբ, որն այսօր տոնում ենք համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում:   

Արցախյան պայքարում մենք վերաիմաստավորել ենք ֆաշիզմի դեմ համամարդկային հաղթանակը՝ ամրագրելով խաղաղությունը՝ որպես համամարդկային արժեք, բռնության  դեմ պայքարը՝ հրամայական, իսկ հաղթանակը՝ մեր մշակույթի անբաժան մաս: 

Մենք՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կարողացել ենք մեր դերը վերգտնել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ ներդրում ունենալ համաշխարհային չարիքի դեմ պայքարում, այնուհետև Արցախյան պատերազմում փայլուն հաղթանակ տանել։  

28 տարի առաջ կարողացանք ազատագրել Շուշին՝ բեկելով խաղաղության հաստատման ընթացքը: «Հարսանիք լեռներում» օպերացիան  մեր ռազմական մտքի, պայքարի և հաղթական ոգու, սեփական կարողություններին հավատալու և դրանք արդյունավետ գործադրելու ամենավառ օրինակներից է: 

Իր ունեցած ռազմաքաղաքական նշանակությամբ, պատմական առումով և ռազմավարական փայլուն մտահղացմամբ ու իրագործմամբ Շուշիի ազատագրման օպերացիան մեզ տվեց ոգու այնպիսի լիցք, առանց որի հնարավոր չէին լինի հետագա հաղթանակները: 

Այսօր՝ անկախության և ժողովրդավարության պայմաններում, մենք պետք է շարունակենք վերաիմաստավորել մեր հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն, զարգացնելով մարդկային ներուժի հենքի վրա ուժային գործիքակազմ և մշտապես պատրաստ լինելով խաղաղության հաստատմանն ու նոր հաղթանակների կերտմանը: 

Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակի առջև:

Անվտանգության խորհուրդ Արմեն Գրիգորյան շնորհավորական ուղերձ Մայիսի 9

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին