f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահին ու վարչապետին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։

Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ուղերձը Վլադիմիր Պուտինին:

«Սրտանց շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ: Այս լուսավոր տոնը մարմնավորում է ֆաշիզմի՝ աշխարհի ամենասարսափելի չարիքներից մեկի դեմ հաղթանակը:

Հաղթանակ, որը ձեռք է բերվել մեր հայրերի ու պապերի հսկայական արիության, անասելի կորուստների, դիմացկունության, ինքնազոհության գնով:

Մենք տոգորված ենք հսկայական հպարտությամբ մեր ժողովուրդների սխրանքների համար, որոնք ուս-ուսի մարտնչել են ընդհանուր թշնամու դեմ: Անվիճելի է նրանց վճռորոշ ներդրումը ֆաշիզմի ջախջախման եւ Եվրոպայի ժողովուրդներին նացիստական ստրկացումից ազատագրելու գործում:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների համախմբվածության ոգին եւ եղբայրությունը, որը կոփվել է Հայրենական պատերազմի դաշտում պարտավորեցնում է մեզ հետայսու եւս ամրացնել բարեկամության կապերը, համատեղ արձագանքել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին, հետեւողականորեն խորացնել  եւ զարգացնել դաշնակցային  հարաբերությունները հանուն մեր երկրների խաղաղ զարգացման եւ մեր ժողովուրդների բարօրության ապահովման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված ՀՀ վարչապետի շնորհավորանքում ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ:

Այս օր մենք մեր խորը հարգանքի եւ երախտիքի տուրքն ենք մատուցում նրանց, որոնք ճակատում եւ թիկունքում անձնուրաց մոտեցրել են ֆաշիզմի դեմ ընդհանուր Մեծ հաղթանակը:

Վստահ եմ, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, որը ստուգվել է դաժան պատերազմական փորձություններով, այսուհետ եւս կնպաստի մեր երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրմանը:Հարգելի Միխայիլ Վլադիմիրովիչ, ցանկանում եմ ձեզ ամուր առողջություն, նոր հաջողություններ, իսկ բարեկամ Ռուսաստանի ողջ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:

Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին