Վրաստանը մտադիր է մարտավարություն մշակել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշումներից պաշտպանվելու համար, որը վերջերս Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվեց։ Եվ հենց այդ պատճառով է դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հետ կանչվել Կիևից: «Новости Грузии» պորտալի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան։ Գրում է Gazeta.ru-ն։
Վրաստանի վարչապետը նշել է, որ իր երկիրը կասկածի տակ չի դնի Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերությունը, երկրների և ժողովուրդների եղբայրությունը՝ չնայած որոշ քաղաքական գործիչների անպատասխանատվությանը:
«Մենք դեսպանին հետ ենք կանչել միայն խորհրդատվություն անցկացնելու համար, թե ինչպես պաշտպանել մեր հարաբերությունները արկածախնդիրներից», - շեշտել է Գահարիան:
Ընդ որում՝ նա հավելել է, որ վախենում է Սահակաշվիլիի՝ «Վրաստանի ներքին գործերին միջամտելուց» և մտադիր է Կիևից երաշխիքներ ստանալ, որ նման բան տեղի չի ունենա: