Այսօր Մայիսի 9-ն է՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի հաղթանակի օրը։ Այսօր շատերը հիշում են իրենց պապերին և հայրերին, ովքեր մասնակցել են այդ հաղթական իրադարձություններին։
Լուսանկարով է կիսվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․«Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։
Համացանցում լուրեր են հայտնվել, որ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ ՌԴ ՊՆ «Մեմորիալ» պաշտոնական աղբյուրում տեղեկատվությունը փնտրելու արդյունքում պարզեցինք, որ Ենոքավան գյուղից համակարգում երեք Նիկոլ Փաշինյան կա, որոնցից երկուսը զոհվել են 1943 թվականին։ Այս թվականին զոհվածներից մեկը՝ Նիկոլ Վարդանի Փաշինյանը կռվել է Դրոյի լեգիոնում և աջակցել է Նացիստական Գերմանիային, իսկ վարչապետ Փաշինյանի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, որը կռվել է ԽՍՀՄ բանակի կազմում։
Մեմորիալ համակարգից տեղեկություններ Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին
Տեղեկություններ Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին