Միացյալ Նահանգների նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի անձնական օգնականը կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին հայտնում CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում հիվանդության պատճառով նա հեռակա կարգով է աշխատում: Իվանկա Թրամփը որոշել է նախազգուշական նպատակով COVID-19-ի թեստ հանձնել, սակայն ախտանիշներ չի ունեցել:
Ուրբաթ՝ մայիսի 8-ին, թեստի արդյունքների համաձայն, Իվանկա Թրամփը և նրա ամուսին Ջարեդ Քուշները կորոնավիրուսով վարակված չեն եղել:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 4 միլիոնը։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: