f

Անկախ

Թվերի ետևում փորձեք տեսնել գալիք իրականությունը. Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

Առողջապահության նախարար Ա. Թորոսյանի վերջին զգուշացում-  կանխատեսումները անհասկանալի է, թե ում են ուղղված։

«Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք: Իհարկե, կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները»։ 

Այս  ուղերձի հասցեատերը  մեկն է՝ կառավարությունը։ Մնացածը հենց այնպես ասված բառեր են։   

Եթե հաշվի առնենք վերջին օրերի ցուցանիշները, ապա նախարարի կանխատեսումները առավել քան իրատեսական են,  խիստ մտահոգիչ են։ Որպես առողջապահության նախարար, բժիշկ, նա ճիշտ է անում, նվազագույնը՝ նա ամեն ինչ ֆիքսում է գրեթե 99% ճշտությամբ։ Բայց առավել կարևոր 1%-ը չի անում։ Դա այն կարևոր քայլն է, որ պետք է անի նախարարը։ Նա պետք է կառավարությանը, իր քաղաքական թիմին բացատրի, որ մայիսի 4-ից սահմանափակումների թուլացումը սխալ որոշում էր, պետք է այն արագ վերանայել, որովհետև գնում ենք վատ սցենարի։

Նախարարը պետք է ազնիվ լինի, և արձանագրի, որ արտակարգ ռեժիմի պայմաններում կարանտինը ձախողել ենք, պետք է անկեղծորեն բացատրի կառավարությանը, որ կանխատեսվող թվերը զուտ թվեր չեն, որ դա նշանակում է աղետ։ Դա նշանակում է նոր մեծաթիվ վարակվածներ, ում համար հիվանդանոցներում տեղ չի լինելու,  դա նշանակում է նոր և բազմաթիվ վարակվածներ բժիշկների շրջանում, որ դա նշանակում է նոր մահեր: Ըստ էության.խոսքը գնում է սպասվող ողբերգության մասին։ 

Ո՞ւմ համար են առողջապահության նախարարի կանխատեսումները։ Եթե դրանով նախարարը փորձում է երաշխիքներ ստեղծել իր համար, ապա ծանր ցուցանիշների դեպքում, անկախ ամեն ինչից, մատնանշելու են հենց իրեն։ Չէ որ նա լռել է սահմանափակումների վերացման անթույլատրելիության մասին։

Եթե կանխատեսումները սովորական քաղաքացու համար են, ապա դա ոչինչ չի տալու։ Եթե հույսը հասարակության որակի վրա է, ապա հերթական անգամ ձախողելու ենք, ինչպես ձախողեցինք պսևդոկարանտինի ժամանակ։ Հիվանդության տարածման ծավալները գնալով մեծանալու են, արդեն մեծանում են։ 

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ասում է սահմանափակումները պետք է թուլացնել երկու շաբաթ անընդհատ նոր հիվանդների թվի նվազման դեպքում։ Մենք անում ենք լրիվ հակառակը։

Օրեր առաջ մի խումբ հանրային գործիչների կողմից առաջարկվել էր՝ չեղարկել սահմանափակումների թուլացումը, երկու շաբաթով խստացել սահմանափակումները, ստեղծել հիվանդանոցային ռեզերվային տեղեր։ Այդ ժամանակահատվածում ինտենսիվ նախապատրաստվել սահմանափակումների թուլացմանը, նոր գնալ դրան։ 

Առաջարկը իշխանության կողմից անտեսվեց։ Բայց ակնհայտ է դառնում կառավարության մոտ իրավիճակը կառավարելի դարձնելու ռազմավարության բացակայությունը։

Առողջապահության նախարարը ճիշտ է, հիվանդների և մահերի թիվն ավելանալու է, վաղ, թե ուշ մենք առնչվելու ենք ավելի ծանր հետևանքների։ Բայց այդ ժամանակ նախարարը չի կարողանալու արդարացնել սահմանափակումները անժամանակ վերացնելու հարցում իր անգործությունը, անգործության մեկ քայլը։

Մեր առաջարկը անտեսելը՝ քաղաքական որոշման հարց է, բայց նաև քաղաքական պատասխանատվության։ Մտահոգիչ թվեր հրապարակելուց հետո կառավարությունից չպահանջել վերանայել որոշումները՝ դարձյալ քաղաքական խնդիր է՝ անհատական և կոլեկտիվ։ Կա տպավորություն, որ երկրի քաղաքական իշխանությունը չի հասկանում, թե համաճարակի վատ սցենարների դեպքում ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում։ Թվերի ետևում փորձեք  տեսնել գալիք իրականությունը։ Գուցե սա դառնա մոտիվացիա՝ խորհուրդներ, առաջարկներ լսելու. խոսելու փոխարեն՝ աշխատելու։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյան

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին