ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն Երեւանից Վորոնեժ եւ Միներալնիե Վոդի ուղեւորվել մայիսի 17-ին եւ մայիսի 18-ին: Մայիսի 17-ին տեղական ժամանակով ժամը 13:20-ին նախատեսվում է Երեւան-Վորոնեժ № NGT747 չվերթ:
«Այդ թռիչքը հնարավոր է միայն ՌԴ քաղաքացիների համար, որոնք բնակվում են Վորոնեժում, Բելգորոդում, Կուրսկում, Օրլովսկում, Լիպեցկում, Տուլայում, Տամբովում, Ռյազանում, Պենզայում, Սարատովում, Վոլգոգրադում, Ռոստովում»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ եւս մեկ չվերթ (№ NGT743) կիրականացվի մայիսի 18-ին ժամը 04:05-ին Երեւանից դեպի Միներալնիե Վոդի:
«Այդ չվերթը հնարավոր է միայն ՌԴ քաղաքացիների համար, որոնք բնակվում են Ստավրոպոլում, Կարաչաեւո-Չերկեսիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Հյուսիսային Օսիայում, Ինգուշեթիայում, Չեչնիայում, Դաղստանում, Կալմիկիայում, Կրասնոդարում: Կարելի է գրանցվել հղմամբ: Տեղերը սահմանափակ են: Ցուցակները կձեւակերպվեն պետական ծառայությունների կայքում գրանցման հիման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: