Ես գնահատում եմ բոլոր այն օրենքները, որոնք կզսպեն ատելության ու թշնամանքի խոսքը, բայց չեմ կարծում, որ միայն օրենսդրությամբ կարելի է լուծել այդ խնդիրը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե մենք չգանք քաղաքական ուժերով, լրատվամիջոցներով, քաղհասարակությամբ, հասարակությամբ ջենթլմենական հմաձայնության, որ սա կարմիր գիծ է, որից որեւէ մեկս չենք անցնում, մենք անընդհատ ունենալու ենք նման տգեղ, ցածրակարգ բանավեճեր, երբ քաղաքական դիսկուրսը փոխարինվելու է բռունցքներով:
Շվեյցարիայում, օրինակ, ուղղակիորեն հրաժարվեցին հեռարձակել այնպիսի կադրեր, ինչպիսին լինում է այս ԱԺ-ում եւ դրսում: Մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում: Ուզում ենք լայքե՞ր, թե իսկապես ուզում ենք քաղաքական մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կհասկանա, թե որն է կարմիր գիծը»,-ասաց պատգամավորը: