ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ նրա մամուլի քարտուղարի մոտ COVID-19 կոոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ Փենսը կորոնավիրուսի թեսթ մայիսի 10-ին է հանձնել, ու թեև դրա պատասխանը բացասական է եղել, սակայն նա որոշել է, որպես նախազգուշական քայլ տանը մնալ։
Ինչպես հայտնի է դարձել, ԱՄՆ փոխնախագահը բաց է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և բարձրաստիճան զինվորականների հետ շաբաթ օրը՝ մայիսի 9-ին նախատեսված հանդիպումը: