ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է պատրաստվեն COVID-19- ի տարածման երկրորդ ալիքի հնարավոր գալուստին: Գրում է Gazeta.ru-ն:
Նա հավելել է, որ պետությունները պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացման:
Նշվում է, որ համապատասխան եզրակացություններ արվել են ռիսկերի հերթական գնահատումից հետո: Այս ընթացակարգը պարբերաբար իրականացնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ նոր ալիքներ կարող են առաջանալ նույնիսկ ընթացիկ ալիքների պատշաճ վերահսկման դեպքում:
Վերջին տվյալներով՝ աշխարհում հայտնաբերվել է COVID-19- ի ավելի քան 4 միլիոն դեպք: Ընդ որում՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մոտ 300 հազար է կազմում, իսկ ապաքինվածներին՝ 1,5 միլիոն: