Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայի ափերի մոտ 5,8 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին վկայում են ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է ճապոնական Հիտատի քաղաքից 49 կմ դեպի հարավ-արևելք:
Ընդ որում՝ երկրաշարժի օջախի խորությունը 30.4 կմ է կազմել: