Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 83 շրջաններում նոր տիպի կորոնավիրուսի 10899 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդ որում՝ օպերատիվ շտաբի տարածած տեղեկության համաձայն՝ նրանց 43.1% -ը չի ուենցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Գրում է Gazeta.ru-ն:
Երկրում վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 232243-ի:
Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է մահվան 107 դեպք: Այդ ընթացքում կորոնավիրուսային վարակից բուժվել է ևս 3711 մարդ:
COVID-19- ի զոհերի ընդհանուր թիվը Ռուսաստանում 2116 է կազմում: Ապաքինվածների թիվն աճել է՝ հասնելով 43 512-ի:
Ներկայումս կորոնավիրուսը գրանցված է աշխարհի գրեթե 200 երկրներում և տարածքներում: Իսկ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 4,8 միլիոնը։
Չինաստանի իշխանությունները անցած տարվա դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: