РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս բժիշկ-դիետոլոգ Վերա Շարոշկինան պնդում է, որ կորոնավիրուսի տարածման ժամանակ օրգանիզմի կօգնեն թեյի սունկը, կանաչեղենը և ձողաձկան լյարդը։ Գրում է Gazeta.ru-ն։
Սննդաբանը թեյի սունկն առանձնացրել է ֆերմենտների բարձր պարունակության համար:
Բժիշկը նշել է, որ ձողաձկի լյարդը պարունակում է թթուներ, D և A վիտամիններ, ինչպես նաև պղինձ,:
Առողջության և իմունիտետի համար որպես սուպեր սնունդ Շարոշկինան առանձնացրել է նաև թթու դրած կաղամբը, որը հարուստ է վիտամին C- ով և հակաօքսիդանտներով:
Բացի այդ, ըստ բժշկի, կանաչեղենի տարբեր տեսակներ՝ սամիթ, մաղադանոս և սոխ պետք է ամեն օր ներառված լինեն սննդակարգում: