f

Անկախ

Ինչու՞ է ՊՆ-ն հետ ուղարկել թղթային տարբերակով ուղարկված նամակները


Պահեստազորի մի խումբ սպաներ մոտավորապես երկու ամիս առաջ Պաշտպանության նախարարությանը դիմումներ են ուղարկել՝ իրենց վերաբերող որոշակի տեղեկատվություն ստանալու համար, սակայն օրեր առաջ իրենց դիմումները հետ են ուղարկվել՝ պատճառաբանությամբ, որ նախարարությունում թղթային տարբերակով դիմումներ չեն ընդունվում: Այս մասին այսօր Անկախի հետ զրույցում ասաց Սոցիալական շարժման հիմնադիր-անդամ, պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը:

«Պահեստազորի սպաները օգտվելով ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածով և <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքներից՝  ՀՀ պաշտպանության նախարար՝ Դ. Տոնոյանին դիմումներ էին ներկայացրել, որպեսզի տրամադրվեն անձամբ իրենց վերաբերող որոշակի տեղեկություններ: Սակայն, վերջերս իրենք հետ են ստացել իրենց նամակները, որոնց վրա փակցված է փոստային ծառայության կտրոնը, որով տեղեկացվում է այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն նամակները չի ընդունում: 

Օրենքով հստակ սահմանված են  անձանց իրավունքները և պաշտոնյաների պարտավորվածությունները, հատկանշական է այն, որ հայտարարված արտակարգ դրության շրջանակներում որևէ սահմանափակում նախատեսված չէ փոստային ծառայության կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմումներ ներկայացնելու և դրանց պատասխանները ստանալու գործընթացի առնչությամբ: Ուստի ՀՀ ՊՆ-ի կողմից ցուցաբերվող նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների կոպիտ ոտնահարում է»,- ասաց Ցոլակ Խաչատրյանը։

Անկախի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց, որ ՊՆ-ն մի շարք այլ գերատեսչությունների նման արտակարգ դրության ժամանակահատվածում, հիմք ընդունելով պարետի համապատասխան որոշումը, հրաժարվել է թղթային տարբերակով դիմումներ, նամակներ կամ այլ փաստաթղթեր ընդունելուց:

«Քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը չի ոտնահարվել: Մենք առաջնորդվում ենք պարետի՝ մարտի 31-ին ընդունած 2020 N 27 որոշմամբ, որի 3-րդ կետում մասնավորապես նշված է․

«Ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակվում է դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում։ Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվում են մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ»:

Քաղաքացիները կարող են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ մեր էլեկտրոնային համակարգին դիմում ուղարկելով»,-ասաց Ստեփանյանը։

Մեզ հետ զրույցում, սակայն, Ցոլակ Խաչատրյանը նշեց, որ դիմումներից մի քանիսը ուղարկվել են մարտի 2-ին՝ որպես ապացույց ներկայացնելով փոստային ծառայության կտրոնը:

ՀՀ պաշտպանության նախարարություն Ցոլակ Խաչատրյան

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին