Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում ոստիկանությունը մի երիտասադի է կրակելով սպանել՝ փորձելով ապահովել սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը։
21-ամյա երիտասարդը սպանվել է, երբ Լունդայի աղքատ թաղամասերից մեկում՝ Հումբոյում, բախում է տեղի ունեցել ոստիկանության և մի խումբ քաղաքացիների միջև, որոնք խախտել էին համազգային պարետային ժամը և սոցիալական հավաքների արգելքը՝ խմբվելով փողոցում։
Ներքին գործերի նախարությունը տեղի ունեցածը մեկնաբանել է որպես ինքնապաշտպանության քայլ ոստիկանների կողմից։
«Քաաղքացիները դիմադրել են ոստիկանությանը և նրանց ուղղությամբ նետել քարեր և շշեր։ Ոստիկանները, ինքնապաշտպանությունից ելնելով, կրակել են։ Գնդակներից մեկը պատահապար դիպչել է այդ երիտասարդին»,- ասված է պաշտոնական հայտարարությունում։
Զոհի եղբայրը, սակայն, պնդում է, որ գնդակը նրան է դիպչել ծեծկռտուքի վայրից փախչելու պահին։
«Ոստիկանությունը ժամանեց և սկսկեց ծեծել հավաքվածներին, անգամ նրանց, որոնք դիմակ էին կրում։ Եղբայրս դիմակ չէր կրում, ուստի որոշեց փախչել։ Ոստիկանն այդ պահին երեք կրակոց արձակեց՝ մեկն՝ օդում, մյուս երկուսը եղբորս ուղղությամբ»,- հայտարարել է Վուլոլան։
Ներկայում Անգոլայում հաստատվել է նոր կորոնավիրուսի ընդամենը 45 դեպք և երկու մահ։ Այստեղ 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 1 վիրուսակիր։ Չնայած հիվանդացության հաստատված սակավաթիվ դեպքերին՝ Անգոլայում մարտից ի վեր արտակարգ դրություն է հայտատարված և արգելված են բոլոր տեսակի հավաքները։
Նշենք, որ աֆրիկյան այս երկիրը Freedom House-ի կողմից դասակարգվում է որպես անազատ երկիր։