«Նիրվանա» խմբի կիթառահար Կուրտ Կոբեյնի կիթառը, որով նա նվագել է խմբի ամենահայտնի համերգներից մեկի ընթացքում, աճուրդի է հանվել Միացյալ Նահանգներում; Այդ մասին հայտնում է Julien's Auctions աճուրդի տունը։ Լոտի նախնական գինը 1 միլիոն դոլար է կազմում: Գրում է Gazeta.ru-ն։
Խոսքը Martin D-18E էլեկտրաակուստիկ կիթառի մասին է, որով 1993թ․ նոյեմբերի 18-ին Կուրտ Կոբեյնը Նյու Յորքում նվագել է Nirvana MTV Unplugged հայտնի կատարման ընթացքում՝ իր մահից մոտ հինգ ամիս առաջ:
Աճուրդը նախատեսված է անցկացնել 2020 թ․ հունիսի 19-ին և 20-ին Բևեռլի Հիլզում: